20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Նորֆոլկի» դերակատարումը բավականին մութ և խառը պատմություններ ջրի երես է հանել. ՊԵԿ (տեսանյութ)

«Այն գործառույթը, որը իրականացնում էր «Նորֆոլկը», նախկինից ժառանգված մութ և գաղտնի, կոռուպցիոն ռիսկերով թաթախված իրավիճակի որոշակի շտկում անելու նպատակադրում է ունեցել»,-այսօր խորհրդարանում բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ տեղեկացրեց ՊԵԿ նորանշանակ նախարար Դավիթ Անանյանը։ «Նախկինում կային շուրջ 8-9 ընկերություններ, ովքեր բեռնափոխադրումներ և նաև մաքսազերծման գործընթաց էին իրականացնում։ «Նորֆոլկը» ստեղծվել էր այն նպատակով, որպեսզի մաքազերծումը բեռնափոխադրումից տարանջատվի, և մաքսազերծումը մաքսային մարմնի կողմից վերահսկելի գործառույթներով իրականացնի։

Եթե այդ տեսանկյունից նայենք, «Նորֆոլկի» դերակատարումը բավականին մութ և խառը պատմություններ ջրի երես է հանել», – նշեց նա։ ՊԵԿ նախագահը ձեռնպահ մնաց նշել, թե արդյոք «Նորֆոլկն» իր գործունեության ընթացքում հարկեր թաքցրել է,  քանի որ  ընթանում է քննություն, որը կտա հարցերի պատասխանները։

«Ուզում եմ մի շատ կարևոր բան արձանագրենք՝ «Նորֆոլկը» ի սկզբանե որոշակի կարգավորումենր անելու նպատակով է ստեղծվել, ինչքանով է դա հաջողվել, քննությունը ցույց կտա։ Որպես մասնագետ՝ կարծում եմ, որ նախկինի համեմատ «Նորֆոլկը» շատ ավելի թափանցիկ իրավիճակ է ստեղծել՝ միգուցե նաև իր գործունության մեջ որոշակի շեղումներ անելով», – հավելեց Անանյանը։

Հիշեցնենք, որ  ԱԱԾ-ն բացահայտել էր հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և պատասխանատու ևս երեք աշխատակիցներ ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ