18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեւանի քաղաքապետարանում արձագանքում են ոստիկանությանը

«Թափառող կենդանինների վնասազերծման (ստերելիզացիայի) ծառայությունների ձեռք բերումը իրականացվել է գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթով՝ բաց ընթացակարգով: Ծառայությունների համար կնքված պայմանագիրն էլ հրապարակված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Համաձայն այդ պայմանագրի Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը հանդիսանում է պատասխանատու ստորաբաժանում, որն իրականացնում է հսկողություն պայմանագրի կատարման վերաբերյալ: Ոստիկանության հայտարարության մեջ նշված դեպքերը ներառված չեն պայմանագրում որպես հսկողության ենթակա ծառայություն:

Ծառայությունները ներառում են թափառող յուրաքանչյուր կենդանու վնասազերծումը, որը, ըստ վնասազերծված կենդանիների թվի, հսկվում և ընդունվում է առևտրի վարչության կողմից, իսկ «Յունիգրաֆ-Իքս» ընկերության հաշվապահական խնդիրները չի ներառվում վարչության գործառույթների կամ լիազորությունների մեջ»,- asekose.am-ին ասել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ մեկնաբանելով ոստիկանության տարածած տեղեկատվությունը, ըստ որի՝  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունը իրացնելով օպերատիվ տվյալները «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունում հայտնաբերել է շուրջ 185 մլն դրամի յուրացում: Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ տվյալ ընկերության գործունեության վերահսկողությունը իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ