16 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Սաբոտա՞ժ. Սամվել Բաբայանի աջակիցները պահանջում են/տեսանյութ/

Այսօր՝ մայիսի 24-ին Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, 6 տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում Վճռաբեկ դատարանի մոտ:

Նրանք պահանջում են անհապաղ ազատ արձակել Սամվել Բաբայանին: Աջակիցները ընդգծում են, որ Բաբայանի դեմ հարուցված քրեական գործը շինծու է և նա համարվում է քաղբանտարկյալ:

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը նշեց, որ հեղափոխությունը հաղթելուց հետո պետք է Արցախի հերոսը ազատ արձակվի.«Ինձ եք ասում՝ սաբոտաժ: Իմ ընտանիքին տոկոսի տակ եք գցել ու ասում եք սաբոտաժ: Այսօր շատ կարևոր է քաղբանտարկյալների հարցը և էս պարագայում պետք է երևա՝ հաղթել ենք, թե ոչ»:

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն էլ հայտնեց, որ այսօր լրատվամիջոցների ներկայությամբ հանդիպելու են Վճռաբեկ դատարանի ներկայացուցչին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ