24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետը դիտողություն արեց Իշխան Կարապետյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց, ր Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Իշխան Զաքարյանը նամակներ է ստացել Ռուսաստանի Դաշնության Ռուսխորսնաձոր կազմակերպությունից, և իր համար անակնկալ էր, որ ինքը տեղյակ չէ այս նամակների մասին: Փաշինյանը հետաքրքրվեց ծառայությունների պետից կատարված գործողությունների մասին:

Իշխան Կարապետյանը նշեց, որ այդ նամակները պարբերաբար բնույթ են կրում: «Կներեք՝ ես ուզում եմ հասկանալ՝ ում եք զեկուցել, որ այսպիսի իրավիճակ կա: Իմ՝ վարչապետի պաշտոն ստանձնելուց առաջին գործողություններից մեկը եղել է այն, որ ես զանգել եմ ձեզ և հարցրել եմ, թե արդյոք խնդիրներ ունենք գյուղմթերքի արտահանման ոլորտում, և դուք ասել եք, որ ըստ էության խնդիրներ չկան»,-ասաց վարչապետը:

Իշխան Կարապետյանն արձագանքեց, որ նման քննարկում եղել է նաև Գյուղատնտեսության նախարարի հետ, փորձել է կապնվել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, ինչը չի ստացվել և սահմանված կարգով գործողություններ կատարվել են: Նա ասաց, որ նախ իրականացվում է ուժեղացված բացթողնման ռեժիմ, որի վերաբերյալ ընկերությունը տարածել է հայտարարությունը, և դեպքը վերաբերել է մեկ ընկերությանը:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նամակներում այլ բան է գրված՝ սաինտարական կանոնների պահպանման խնդիր:

ՍԱՊԾ պետը  նշեց, որ ընկերությունը նման հայտարարություններ տարբեր երկրներ է ուղարկում: «Ես ուզում եմ տեղեկացնել, որ ծառայության կողմից իրականացվող սահմանային հսկողության արդյունքում մեր կողմից արձանագրվել է ներկրման 140 խախտման դեպք»,-ասաց նա:

«Ընկերությունը, որի կողմից արտահանվող լոլիկի հետ կապված խնդիր է առաջացել, զգուշացրեք այդ ընկերությանը, և դուք էլ ապահովեք, որ նման իրավիճակներ չծագեն: Ակնկալում եմ, որ այս հարցը մենք քննարկում ենք վերջին անգամ»,-ասաց նա և կոչ արեց ապահովել գործընթացը:

Ապա Նիկոլ Փաշինյանը համաձայնեց ՍԱՊԾ պետի հետ, որ հայկական գյուղերում երբեմն բանանի արկղը չափման միավոր է հանդիսանում: Իշխան Կարապետյանը նշեց, որ յուրաքանչյուր արտահանող պետք է իմանա այն վայրը, որտեղ ինքը տանելու է ապրանքը, ինչպես նաև փաթեթավորմանը և մակնշման համապատասխանելիություն լինի: «Մեր արտահանողները շատ հաճախ չեն կարողանում այդ պահանջները ապահովել»,-ասաց նա: Վարչապետն ասաց, որ Կառավարությունը պետք է գյուղացներին օգնի, որ ապահովեն արտահանման համար անհրաժեշտ պայմաններ և հանձնարարեց կատարել Իշխան Կարապետյանի խնդրանքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ