29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ վիճակում է 29 օր հացադուլի մեջ գտնվող Չուգասզյանը.մանրամասներ

SkUamDZJm

«Գարեգին Չուգասզյանը արդեն 29 օր է հացադուլի մեջ է և չի պատրաստվում դադարեցնել այն, մինչև իր պահանջները չկատարվեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 22-ին «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին այցելած լրագրողները արձանագրել էին, որ նա վրանում չէ:

«Չուգասզյանը բնականաբար կարճ ժամանակով լքում է վրանը: Նրան տանում են մոտակայքում գտնվող մի վայր, որպիսի նա կարողանա հոգալ բնական կարիքները: Լվացվի, հագուստը փոխի և այլն…»,-պարզաբանեց Սյուզան Սիմոնյանը:

Սիմոնյաը նշեց, որ 29 օր հացադուլում գտնվող Չուգասզյանի առողջական վիճակը շատերն է անհանգստացնում, սակայն վերջինս հաստատակամ է: Սյուզան Սիմոնյանը նշեց, որ Չուգասզյանի առողջական վիճակը գնալով վատանում է և նա դժվարությամբ է կանգնում ոտքի վրա:

Հիշեցնենք, որ  Չուգասզյանը ազատ արձակվելուց հետո հացադուլը շարունակում է Մատենադարանի շենքի բակում։ Նա արդեն 29-րդ օրն է հացադուլի մեջ է:

Գարեգին Չուգասզյանը հայտարարել է, որ չի դադարեցնի հացադուլը մինչև չկատարվեն նրա 3 պահանջները՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, համաներում հայտարարելը և անցումային հանձնաժողովների ստեղծումը:

Նշենք, որ Գարեգին Չուգասզյանը 1 տարի 9 ամիս գտնվել է ընդհատակում, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ է այցելել եւ հետ վերադառնալիս ձերբակալվել: Այն ժամանակ դեռ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի եւ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի երաշխավորությամբ Չուգասզյանի խափանման միջոցը փոխվել էր։

Նա մեղադրվում է «Սասնա ծռերին» աջակցելու մեջ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ