24 Հոկտեմբերի, Saturday, 2020
KFC

«Սասնա ծռերի» գործով պաշտպանը նկատողություն է ստացել

news_1494935829_arayik_papikyan.thumb

«Սասնա ծռերի» գործով պաշտպան, «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան Արայիկ Պապիկյանը 2017 թ սեպտեմբերի 7-ին «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին դահլիճը լքելու համար նկատողություն է ստացել Փաստաբանների պալատի խորհրդից: Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան ասոցիացիան:

Հշեցնենք, որ այդ նիստին նա ցանկացել էր դատախազներին ինքնաբացարկ հայտնել, սակայն միեւնույն ժամանակ կարեւոր է համարել, որ մյուս փաստաբանները եւս ներկա լինեն։ Արայիկ Պապիկյանը ցանկացել էր  ապահովվել նաեւ դատավորի որոշմամբ հեռացված իր պաշտպանյալի ներկայությունը։ 

Կարգապահական գործով նիստին կողմերը  չէին ներկայացել։ Փաստաբան Արայիկ Պապիկյանը դիմել էր խորհրդին եւ խնդրել նիստը հետաձգել, քանի որ ծանրաբեռնված է եւ չի կարող նիստին մասնակցել։ Սակայն խնդրանքը ազդեցություն չունեցավ․ խորհուրդը որոշեց շարունակել նիստը եւ նկատողություն սահմանել փաստաբանի վարքագծի կանոնագրքի 4 .1 պահանջների խախտման հատկանիշներով՝   ըստ որի փաստաբանը, ով ներկայանում է կամ մասնակցում է գործին դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի առջև, պետք է ենթարկվի այդ դատարանի կամ  տրիբունալի կողմից կիրառվող վարվելակերպի կանոններին, այդ թվում հարգանքով վերաբերվել դատավորին և դատավարության մյուս մասնակիցներին։

Նիստի ընթացքում արգելվել է տեսանկարահանում անցկացնելը, թույլատրվել է միայն ձայնագրումը։

Նշենք, որ Փաստաբանների պալատում շարունակում են պատժել «Սասնա ծռերի» փաստաբաններին, վերջիններս էլ ՓՊ խորհրդի որոշումներն անկհայտ ուղղորդված եւ հետապնդում են համարում։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ