19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Նիկոլ Փաշինյանը եկավ՝ շուռ տալու վտանգավոր գործընթացը»

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարևորում է այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր առաջին այցը կատարեց Արցախ ու հենց այնտեղ անցկացրեց իր ամենամեծ ասուլիսը՝ միջազգային լրագրողների մասնակցությամբ, որոնցից ոմանք հավանաբար խուսափել են գնալ Ստեփանակերտ: «Այստեղ կարևորն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արցախը որպես լիիրավ կողմ պետք է վերադառնա բանակցային սեղան, որովհետև կոնֆլիկտը կոչվում է ղարաբաղյան, այնտեղ լուծվելու է Ղարաբաղի հարցը, և աբսուրդ է, եթե Ղարաբաղը չի մասնակցում այս բանակցություններին: Հետևապես ամեն ինչը պետք է բերվի բնականոն վիճակի, դրա մասին նախ նախկին իշխանություններն էին ասւմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Մեհրաբյանը նշեց, որ առավել կարևոր էր այն, որ Հայաստանն այլևս չի ներկայացնելու Արցախին, այլ միայն իրեն այդ բանակցություններում: «Սա եկավ շուռ տալու այն, որի մեջ ապրել ենք շուրջ 20 տարի, ըստ որի՝ Ղարաբաղը դուրս բերվեց բանակցային գործընթացից, ինչը քաղաքական իմաստով շատ վտանգավոր էր, քաղաքագիտության իմաստով՝ non sense, և սա եկավ շուռ տալու Փաշինյանը»,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ