25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աղոթքը կարող է օրհնություն դառնալ

Ես սպասում եմ, որ մարդիկ իրենց խնդրանքները շարունակ Ինձ ներկայացնեն, որովհետև գիտեմ, որ այդ ջերմ թախանձանքների գնով է, որ նրանք կարողանում են խաղաղ վստահություն, զորություն և խաղաղություն գտնել: Ուստի Ես, պարտականություն եմ դրել Իմ աշակերտների վրա` ամեն ժամ թախանձանքներ ներկայացնել:

Երբեք չձանձրանաք աղոթք անելուց: Երբ մարդ տեսնում է, թե ինչ հրաշալի կերպով է իր աղոթքների պատասխանը տրվում, այդ ժամանակ խորապես ցավ է ապրում, որ քիչ է աղոթել: Աղոթքը փոխում է ամեն ինչ: Աղոթքը վերստեղծում է: Աղոթքը անդիմադրելի է: Ուրեմն աղոթիր, բառացիորեն անդադար աղոթիր: Աղոթեք այնքան, որ գրեթե դադարեք աղոթելուց, որովհետև ձեռք եք բերել ժայռի պես հաստատուն վստահություն: Շարունակեք աղոթել, քանի որ այն արդեն այնքան մեծ սովորություն է դարձել, որ չեք կարող դիմադրել այդ պահանջներին:

Առհասարակ այնքան աղոթեք, մինչև որ այն վերածվի Օրհնության: Այս միակ ձայնանիշն է, որի վրա պիտի ավարտվի ճշմարիտ աղոթքի մեղեդին: Ինչ որ մարդու սերն ու խնդությունն է ուրիշների հանդեպ, այդպես էլ նրա աղոթքն ու օրհնությունն է Աստծո հանդեպ:

«Աստծո կանչ» -ը գրքից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ