24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանն ունի մեծ էներգիա՝ նոր իմպուլս հաղորդելու Ռուսաստանի հետ հարաբերություններին. Փաշինյանը՝ Պուտինին /տեսանյութ/

«Հայաստանն ունի մեծ էներգիա՝ նոր իմպուլս հաղորդելու Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտներում»,- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հույս է հայտնել՝ հարաբերությունները զարգացնել նաև ռազմաարդյունաբերության ոլորտում: 

«Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի չեզոք դիրքորոշումը հայաստանյան ներքաղաքական ճգնաժամի ժամանակ»,-հայտնել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև շնորհավորել է  ՌԴ նախագահին անցած Հաղթանակի տոնի առթիվ և նշել, որ Հայաստանում հետևել են այդ առթիվ կազմակերպված ռազմական շքերթին և հիացել ռուսական ռազմաարդյունաբերության ձեռքբերումներից:

  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին, հույս հայտնելով, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կզարգանան նույն կերպ, ինչպես մինչ հիմա:

Հանդիպումն այժմ շարունակվում է փակ դռների հետևում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ