08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սեղմ ժամկետներում կառավարության ծրագրում կարտացոլվեն վարչապետի բոլոր ցուցումները. Դավիթ Տոնոյան

Սեղմ ժամկետներում օրենքով սահմանված կարգով կառավարության ծրագրում կարտացոլվեն վարչապետի բոլոր ցուցումները: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտպանության նախարարության եւ բանակի բարձրագույն սպայական կազմին պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացնելու ժամանակ նշել է Դավիթ Տոնոյանը:

Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար եւ ավելացրել, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ հոգերահարազատ միջավայր՝ պաշտպանության նախարարություն:

Նորանշանակ նախարարը նշել է, որ սեղմ ժամկետներում օրենքով սահմանված կարգով կառավարության ծրագրում կարտացոլվեն վարչապետի բոլոր ցուցումները:

«Վստահեցնում եմ, որ ԶՈՒ-երի մարտունակությունը լինելու է այն մակարդակի վրա, որը բանակցային գործընթացում Ձեզ համար ստեղծելու է բարենպաստ պայմաններ՝ հաջող բանակցություններ վարելու համար, եւ եթե անհրաժեշտ է, նաեւ ուժի դիրքերից»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ