27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կան երաշխիքներ, որ Ադրբեջանին պիտի ստիպեն զսպված պահել

Միջազգային հարաբերությունների փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն ասում է, որ Հայաստանում հեղափոխության օրերին իրավիճակը շատ արագ էր փոխվում, տարբեր տեղեկություններ սկսեցին շրջանառվել սահմանի լարվածության մասին լուրերով: «Շատ սխալ աշխատեց նաև ՀՀԿ-ն, նրանց պատգամավորներն անընդհատ խոսում էին սահմանի լարվածության մասին, իսկ սա շատ վտանգավոր էր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ այս ամենը լսում էին նաև միջազգային կառույցները:

Հովհաննես Իգիթյանն ընդգծեց, որ ԼՂՀ հարցում ստատուս քվոն պահելու հետ կապված կան մի քանի կարևոր կետեր, որոնք կստիպեն Ադրբեջանին իրեն զսպված պահել: Ըստ նրա՝ դրանցից մեկը հենց այս օրերին համանախագահների հայտարարությունն էր, որ Ադրբեջան, չփորձես այս իրավիճակում հարձակվել Արցախի վրա: «Մենք միշտ մտածում էինք, թե ինչ ֆակտոր կարող է Հայաստանը բերել, որպեսզի հավասարկշռի Ադրբեջանի նավթային պաշարներին, և դա ժողովրդավարությունն էր: Այսօր Հայաստանը բոլոր երկրների թոփ նյուզ է, և առաջին անգամն է, որ միայն  դրական են խոսում մեր երկրի մասին, երկրաշարժի ու ցեղասպանության մասին չեն խոսում»:

Նա հավելեց, որ մենք կրկնում ենք Իսրայելի մոդելը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ