07 Դեկտեմբերի, Saturday, 2019
KFC

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու պարագայում ՍԻՄ-ը հայտարարում է իրեն ընդդիմություն. հայտարարություն

6.thumb

Այսօր տեղի է ունեցել «Սահմանադրական իրավունք միություն»՝ ՍԻՄ, կուսակցության նախագահության հերթական նիստը, որտեղ քննարկվել է ՍԻՄ կուսակցության դիրքորոշումը ստեղծված իրավիճակում:

Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՍԻՄ-ը հավանություն է տվել ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի քվեարկությանը ՀՀ վարչապետի հարցում։

«ՍԻՄ նախագահությունը դատապարտել է Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների ագրեսիվ և հակաօրինական գործողությունները: Իր թեկնածությանը ընդդիմադիր պատգամավորների հանդեպ ահաբեկման հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ կազմակերպված, հակաօրինական հոգեբանական և ֆիզիկական ճնշումների իրագործումը, հաշվեհարդարների սպառնալիքները, անձնական տվյալների, այդ թվում` պատգամավորների ընտանքիների անդամների հասցեների հրապարակումը և այլ ահաբեկչական գործողությունները: Նման մթնոլորտում վարչապետի ընտրությունը ՍԻՄ-ը համարում է հակասահմանադրական: Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու պարագայում ՍԻՄ-ը հայտարարում է իրեն ընդդիմություն` ելնելով իր գաղափարախոսությունից, Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ իր տեսլականից, ինչպես նաև այն մթնոլորտից, որում տեղի է ունենում վարչապետի «ընտրությունը»:

Միաժամանակ, ՍԻՄ-ը տարակուսանք է հայտնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքրորշման առթիվ, որը սահմանադրական կարգը և մարդու իրավունքները խստորեն պահպանելու գործողությունների փոխարեն, ըստ էության, միջոցներ չի ձեռնարկում զանգվածային անկարգությունները ու մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև բռնի ուժով իշխանության զավթմանն ուղղված գործողությունները կանխելու ուղությամբ»,-ասված է հաղորդագրությունում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ