09 Ապրիլի, Հինգշաբթի, 2020
KFC

«Ծառուկյան» դաշինքը շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին նաև փողոցում

«Ծառուկյան» դաշինքը շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին նաև փողոցում: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նրա խոսքով՝ երկրում ստեղծվել է աննախադեպ վիճակ, որի հետ պետք է հաշվի նստել: «Մեր որոշումը քաղաքական բոյկոտ էր, որպեսզի նրանք սթափվեն և հետևություններ անեն», – նշեց Էնֆիաջյանը՝ անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության կողմից ԱԺ նիստը բոյկոտելուն: 

Վերջինս ընդգծեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու հանգուցալուծումը պիտի լինի խաղաղ և անարյուն ճանապարհով իշխանափոխությունը: « Սա ամբողջ ժողովրդի պահանջն է»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիտը հետաձգվեց 4 ժամով՝ քվորումի բացակայության պատճառով: «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարեց, որ բոյկոտում է քառօրյա նիստերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ