26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տուբերկուլյոզով հիվանդ բուժքույրը մինչեւ մահանալն աշխատել է դպրոցում

Ռուսաստանում՝ Զելենոգրադում, տեղի դպրոցներից մեկի 1500 աշակերտ եւ նրանց հարազատները կարող էին տուբերկուլյոզով վարակվել դրպոցի 35-այա բուժքրոջից։

Հայտնի է դարձել, որ Նատալյա Տկաչը, իր հիվանդության մասին իմանալուց հետո, չի ցանկացել լքել աշխատանքը։ Նա առողջությունը հաստատող բժշկական կեղծ թղթեր է ձեռք բերել՝ դպրոցի տնօրինությանը հավաստիացնելով, որ առողջ է։ 

Նշենք, որ երկու տարի դպրոցում աշխատելուց հետո կինը վերջերս մահացել է։

Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ կինը, հիվանդանոցում աշխատող իր ծանոթների օգնությամբ, կեղծ տեղեկանք է ստացել առողջական վիճակի մասին, եւ այդպիսով ոչ ոք չի իմացել, որ նա տուբերկուլյոզով հիվանդ է։

Կնոջ մահվանից հետո դպրոցի ղեկավարությունը իմացել է նրա հիվանդության մասին, սակայն որոշել են աղմուկ չբարձրացնել։ Ոչ էլ համաձայնվել են դպրոցը ժամանակավորապես փակել՝ ստուգումներ իրականացնելու համար։ Ծնողները սկսել են կասկածել, որ ինչ որ բան այն չէ, երբ երեխաներին դպրոցում սկսել են պատվաստել, անալիզներ վերցնել, ընդ որում՝ առանց ծնողների համաձայնության։

Դպրոցի տնօրեն Ալեքսանդր Միխինը ծնողներին ասել է, որ ինքն էլ նոր է իմացել միջադեպի մասին, այն բանից հետո, երբ սանիտարական ստուգումների մասին հրահանգ է ստացվել։ Նա նշել է, որ բուժքույրը համարվում է ոչ թե դպրոցի, այլ տարածքը սպասարկող պոլիկլինիկայի աշխատակիցը։

Այժմ դեպքի առթիվ քննություն է սկսվել, առայժմ բուժքրոջ հետ առնչված աշակերտներից ոչ ոքի մոտ հիվանդությունը չի հայտնաբերվել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ