19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չի կարելի օրվա կեսը լինել օրինական, մյուս կեսին՝ անօրինական. Շարմազանովը՝ Փաշինյանին

«Վարչապետության հետ կապված ՀՀԿ-ն դեռ ինստիտուցիոնալ, պաշտոնական քննարկում չի ծավալել, երբ քննարկենք, կասենք: Ես իմ անձնական տեսակետը հայտնել եմ, մնում եմ այդ կարծիքին: Մենք ընդունելու ենք որոշումը, որը բացառապես սպասարկելու է ՀՀ պետական ու ազգային շահը՝ հաշվի առնելով արտաքին ու ներքին մարտահրավերները»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրոներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասախանելով հարցին, թե ինչպես է վերաբերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ ու «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարությանը, թե Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ժամանակ եթե կարիքը լինի, նույնիսկ կփակեն պատգամավորների մուտքը խորհրդարան, որ չկարոանան քվեարկել:

Շարմազանովը հավելեց, որ որևէ մեկն իրավունք չունի ոչ Էդուարդ Շարմազանովի, ոչ Նիկոլ Փաշինյանի, որպես պատգամավոր, սահմանադարական իրավունքը խոչընդոտել: «Եթե «Ելք» խմբակցությունն ունենար մեծամասնություն, որևէ մեկը որ փորձեր սահմանափակել նրա քվեարկելու իրավունքը կամ որոշելու իրավունքը, իրենք ինչպե՞ս կնայեին: Մեր ժողովուրդը ձայն է տվել, մենք էլ օգտվելով մեր պատվիրատուի՝ քաղաքացու պատվերից կկատարենք մեր որոշումը:

Բոլոր հակասահմանադրական ու հակաօրինական գործողությունները ընդունելի չեն, ինձ ոչ ոք և ոչինչ չի կարող սահմանափակել իմ իրավունքը՝ քվեարկել իմ խղճին համապատասպան: ՀՀ-ն Նովգորոդի վեչեն չէ, որ ով բարձր գոռա, նա որոշի, ՀՀ-ն, ինչպես ցանկացած երկիր իր որոշումներն անում է ընտրություններով ու օրինականությամբ, չի կարելի մինչև ժամը մեկը լինել օրենքի պաշտպան, ինստիտուցիոնալ ընդդիմություն, ԱԺ խորհրդի անդամ,  իսկ հետո մերժել Սահմանադրությամբ մեծամասնությանը տված լիազորությունները, չի լինի կիսով չափ օրինական լինես, հետո անօրինական»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ