26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ասյա Խաչատրյանի հետ կապված միջադեպի ժամանակ խախտում թույլ տված ոստիկանները կպատժվեն. Արցախի ոստիկանություն

Արցախի ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել փետրվարի սկզբին Ստեփանակերտում Ասյա Խաչատրյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ նրա հայտարարության հանգամանքները պարզելու նպատակով:

Այս առնչությամբ, Արցախի ոստիկանության հայտարարությունում ասվում է.

«Արցախի Հանրապետության ոստիկանությունը Երեւանի բնակչուհի Ասյա Խաչատրյանի կողմից  լրատվամիջոցներով տարածված¸ սույն թվականի փետրվարի 1-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունում իր նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից հակաօրինական արարքներ կատարելու վերաբերյալ հայտարարության փաստով¸ Արցախի Հանրապետության ոստիկանությունը անմիջապես ձեռնամուխ է եղել բոլոր հանգամանքների ստուգմանն ու ընթացքավորմանը։ Այդ կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականով եւ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն¸ որի կատարումը իրականացնում է Արցախի ոստիկանության  Ներքին անվտանգության ծառայությունը։

Ծառայողական քննության շրջանակներում արդեն իսկ մանրամասն բացատրություններ են  ներկայացրել ինչպես ոստիկանության մի շարք ծառայողներ¸ այնպես էլ  միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ ունեցող քաղաքացիներ՝ իրենց նախաձեռնությամբ։

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հավաստիացնում է¸ որ կիրականացվի օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն եւ քաղաքացի Ասյա Խաչատրյանի ներկայացրած հանգամանքների հաստատման դեպքում¸ Արցախի ոստիկանության՝ խախտում թույլ տված բոլոր ծառայողները օրենքի ողջ խստությամբ  կենթարկվեն պատասխանատվության»:

Նշենք, որ սոցիալական ցանցերում մեծ հնչեղություն է ստացել Ասյա Խաչատրյանի մասին նյութը, որտեղ նա պատմում է, որ Արցախի ոստիկանների ուշադրության դաշտում հայտնվել է փողոցում ծխելու ու մազերը կապույտ ներկելու պատճառով: Այս առնչությամբ Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այս հարցը ես անպայման կբարձրացնեմ ԱԺ առաջիկա նիստում եւ կպահանջեմ, որ ԱԺ-ին պարզաբանումներ տա Արցախի ոստիկանապետը: Այն, որ Արցախի Ոստիկանություն եւ օրենք հասկացությունները օր օրի իրարից հեռանում են՝ փաստ է: Բայց փորձենք հասկանալ, ո՞րն է այս ամենաթողության հիմքը, այս ի՞նչ սեր է հայտնվել ոստիկանության մոտ մարդկանց մազերի ձեւի, գույնի նկատմամբ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ