26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գյումրիում դանակահարել են նախկին զինծառայողին

Գյումրիում կրկին դանակահարությունն է տեղի ունեցել: Գիշերը ժամը 2-ի սահմաններում ծեծել, ապա դանակահարել են 39 տարեկան Ա. Մ.-ին:

Գյումրի ԲԿ-ի մամուլի ծառայությունից փոխանցեցին, որ գիշերը՝ ժամը 02:30-ին, շտապ բուժօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվելել մարմնական վնասվածքներով քաղաքացի: Տուժածը 1979 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն: Վերջինիս մոտ ախտորոշվել է գանգի ճակատային աջ եւ ձախ շրջանների կտրված վերքեր, ձախ նախաբազկի կտրած-ծակած վերքեր, կապտուկներ, կրծքավանդակի սալջարդեր: Նա ստացել է համապատասխան բժշկական ծառայություն եւ դուրս գրվել է հիվանդանոցից:

Նախնական տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել 102-րդ ռազմաբազայի դիմաց, տուժածը նախկին զինծառայող է: 

Դեպքով զբաղվում է ոստիկանության Գյումրու Մուշի բաժինը: Հարուցվել է քրեական գործ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ