19 Օգոստոսի, Ուրբաթ, 2022
KFC

4 անգամ դատված կինը մտել է ոստիկանության բաժին, հայհոյել, պոկել ոստիկանի ուսադիրը

images (2)

Սյունիքի մարզում մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում Գորիսի բնակչուհի 32-ամյա Լիանա Ջ.-ն այցելել է ոստիկանության Գորիսի բաժնի վարչական բաժին եւ ոտքերով մի քանի անգամ հարվածել բաժնի մուտքի երկաթյա դռանը եւ պահանջել, որպեսզի դուռը բացեն։

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, կնոջ առջեւ դռները բացելուց հետո նա ներս է մտել շենք եւ հայհոյանքներ տվել ոստիկանության աշխատակիցների հասցեին, հարձակվել է հերթապահ մասի տեսուչի վրա եւ համազգեստի վրայից պոկել ուսադիրը։

Աղբյուրի  տեղեկություններով, կինը նախկինում 4 անգամ դատված է եղել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշով, ստորագրությամբ բաց է թողնել։ Ըստ նախնական տեղեկությունների, Լ. Ջավահիրյանը եղել է ոչ սթափ վիճակում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ