20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խոսենք սատանայի հետ, առանց նրա հետ վեճի բռնվելու

Ահա և հաղթահարեցինք Մեծ Պահքի քառասուն օրերը յուրաքանչյուրս ըստ մեր կարողության, հնարավորության և ցանկության: Քառասունը մեզ համար խորհրդանշական թիվ է, քանի որ հիշեցնում է մեզ մեր Տիրոջ քառասնօրյա ծոմոպահությունը և սատանային հաղթելը: Մենք ևս ենթակա ենք սատանայի այդ երեք փորձություններին, հետևաբար մենք էլ ջանացինք պայքարել նրա դեմ այս քառասուն օրերի ընթացքում:

Խոսենք սատանայի հետ, առանց նրա հետ վեճի բռնվելու և ասենք նրան այս խոսքերը որ սովորեցրին մեզ մեր եկեղեցու Հայրերը…

«Ետիս գնա սատանա, ինչպես որ երկնքում ապստամբեցիր և ցած գլորվեցիր, հիմա էլ ինձ ես ուզում ապստամբության մղել, ես քո ներմուծած մտքերին իմ մարդկային տկարության պատճառով բացատրություն տալ չեմ կարող, բայց գիտեմ, որ Աստված Իր բոլոր գործերում արդար է, ճշմարիտ և ուղիղ, և  Նրա կամքն էլ բարի է, կատարյալ և հաճելի:

Չնայած ընկած վիճակի մեջ եմ, բայց գիտեմ, որ Նա իր ծառաներին կանգնեցնելու կարողություն ունի, դրանից ելնելով, չպիտի տեղիք տամ հուսահատությանը, այլ Իր անհուն ողորմության և մարդասիրության վրա հուսալով, պիտի ջանամ զղջալ, ապաշխարել, շտկվել և գտնել քավություն և թողություն մեղքերիս համար, քանի որ Նա ինձ համար խաչը ելավ, իսկ դու մաս և բաժին չունես այս մեծ Փրկությունից:

Դրա համար էլ նախանձից ուզում ես ինձ էլ քեզ հետ հավիտենական հրին ժառանգակից անել: Բայց իմ ժառանգությունը Տիրոջից է, թեկուզ և անարժան, բայց Նրա Սուրբ Արյան գինն եմ, և հավատով պիտի պաղատեմ Նրանից զորություն՝ քո պիղծ ստահոդ խորհուրդները ետ մղելու համար: Նա արագահաս օգնական է իմ պես ընկածներին»: Նրան փառք հավիտյանս.ամեն: Մեր առջևում է դեռ Ավագ շաբաթը իր ծանր և խորհրդավոր օրերով: Զորություն խնդրենք Աստծուց պատվով պահելու նաև Ավագ Շաբաթվա Խորհուրդը:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ