11 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2018

Հենրիխ Մխիթարյանը ստացել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը

mhm0120194.thumb

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ստացել է Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: 

«Շատ մեծ հաճույքով եմ ստանում այդ պարգևը: Կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում նույնպես լինել առաջինը՝ իհարկե հարգելով իմ թիմակիցներին»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը մրցանակը ստանալու արարողությանը:

Հենրիխ Մխիթարյանը վաստակել է 190 միավոր՝ 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անընդմեջ դառնալով Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ դա մեծ պատիվ է, իսկ այն, որ շատ երեխաների հերոսն է, շատ ուրախալի է: Առաջիկա հանդիպումների վերաբերյալ նա ասաց, որ տրամադրվածությունը շատ բարձր է, չնայած որ լինելու են մարտավարական փոփոխություններ: «Կփորձենք ուրախացմել մեր երկրպագուներին»:

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ