27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վարչապետը շտապեցնում է

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: 

Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ այս շրջանակային համաձայնագիրը կարևորվում է նրանով, որ նոր գործընկերային մակարդակի են բարձրացվում Հայաստանի և Եվրամիության երկկողմ հարաբերությունները, և կոչված է՝ դրանք կարգավորելու գալիք տարիների ընթացքում, այն ավելի ընդգրկուն է և համապատասխանեցվել է երկկողմ հարաբերությունների էությանը և խորությանը։ Համաձայնագրի դրույթները համապատասխանում են ինտեգրացիոն այլ ձևաչափերում Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

Փոխնախարարը՝ հիշեցրեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, սակայն ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու այն պահից հետո, երբ վերջին պետությանը ծանուցվի, որ ներպետական գործընթացներն ավարտվել են։ Քոչարյանի խոսքով՝ այս փուլում ներպետական գործընթացներն ավարտվել են դեռևս միայն Էստոնիայում։ «Մյուս կողմից մենք ստացել ենք ծանուցում ԵՄ-ից առ այն, որ համաձայնագրի առանձին դրույթների ժամանակավոր կիրառման համար իերնք ավարտել են իրենց ներպետական գործընթացները, այսինքն համաձայնագիրը նախատեսում է, որ որոշակի հատված կարող է կիրառվել մինչև վերջնական ուժի մեջ մտնելը, բնական է՝ դա ենթադրում է, որ հնարավոր է անել միայն այն պահից, երբ Հայաստանն ավարտի իր ներպետական գործընթացները և ծանուցվի։

Մեր ծանուցվելուց հետո, երբ ստանանք հաստատում, հնարավորություն կլինի համաձայնագրի այն մասը, որը կարող է կիրառվել մինչ վերջնական ուժի մեջ մտնելը, արդեն սկսի գործել»,-մանրամասնեց Քոչարյանը։

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց վիզաների խնդրի մասին, թե որ երկրների հետ կան առանց վիզաների մուտք և ելք․ «Դուք պատրաստե՞լ եք այն երկրների ցանկը, որոնց հետ նախատեսում ենք այս տարի»,- կառավարության ղեկավարը դիմեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանին՝ հետաքրքրվեց, թե արդյոք կոմիտեն դիմել է ԱԳՆ-ին այս հարցով, թե որ երկրների հետ կա ցանկություն «վիզային ռեժիմը թուլացնել»։

«Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք ԱԳՆ-ի հետ, ամեն ամիս տալիս ենք այն երկրների ցանկը, որոնց հետ ուզում ենք հեշտացնել վիզային ռեժիմը»,-ասաց Զեյթունցյանը։ Վարչապետը հանձնարարեց ներկայացնել այն երկրների ցանկը, որոնց հետ նախատեսվում է այս տարի վիզային ռեժիմը փոխել․ «Ես ձեզ հետո տվյալները կասեմ, մի քանի երկիր կա, որոնց հետ ռեժիմը փոխելը ուղղակի որևիցե վտանգ, խնդիր չի պարունակում, բայց ուշացնում ենք»,-ասաց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ