26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ի՞նչ է չեն գողանում, կամ չե՞ն ստում»

«ԴԻՏԱՐԿՈՒՄ…
———————
ԳՈՎԵԼԻ է, որ իմ հայրենակիցները նախաձեռնում են անտառների աղբյուրների ու հանգստի վայրերի մաքրության գործը … Ցավալի է, որ ֆեյսբուքյան հրապարակումներում այդ մասին գրվում է բազմաթիվ վրիպակներով և տառասխալներով,սակայն դա ուղղելի է, ուսի խնդրում եմ ոչ ոք չնեղանա և թույլ տվեք «Սովետի ժամանակի»  մի իրական դեպքի մասին պատմել … Միջազգային գիտաժողով է լինում Երևանում, հանգստի ժամին հյուրերը շրջում են քաղաքի փողոցներում և մեծագույն ուշադրությամբնայում ու կարդում բազմաթիվ ցուցանակները – ,,Չկեղտոտել,, , ,, Կանաչը չտրորել,, , ,,Աղբ չթափել,,, և այլն … Երբ վերսկսվում է գիտաժողովը , գիտնականներց մեկը հարցնում է հայազգի նախագահողին.
– Միթե՞ ձեր երկրում այդքան բարձր է կրթական մակարդակը, որ նույնիսկ կենդանիներն են կարդում:
Նախագահողը տարակուսում է.
– Ինչպե՞ս թե:
Գիտնականը համառում է.
– Դրսում լի են չկեղտոտելու, աղբ չթափելու մասին ցուցանակները :
Նախագահողը ծիծաղում է.
– Այո, բայց դրանք մարդկանց համար են, հարգելիս :
Հիմա էլ գիտնականն է տարակուսում.
– Բայց միթե՞ նրանք չգիտեն դա …
Այո, իսկապես. նույնիսկ վիրավորակն է բանական մարդուն զգուշացնել աղբ չթափելու մասին;
Ասածս զայն ցուցանե, սիրելի հայրենակիցներ, որ իզուր եք ծախսեր անում աղբյուրների մոտ ցուցանակներ փակցնելու համար … Այդ ցուցանակները ժամանակին տեղադրվել են հենց աղբյուր կառուցողների կողմից, սակայն միևնույն է- աղբ թափողը թափել է, չթափողն էլ չի թափել, նույնիսկ հավաքել է: .
Նունիսկ Սուրբ գիրքն է պատվիրում.- Մի գողանար,մի ստիր;
Ի՞նչ  է չեն գողանում, կամ չե՞ն ստում:
…Այնուամենանիվ, կեցցեք մաքրություն իրագործելու հրաշալի նախաձեռնության համար , անպայման աջակից կլինեմ …»:

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանի գրառումը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ