26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մի՞թե դու քեզ կհամարես հաղթող, երբ գայթակղես ուրիշի ամուսնուն, կամ ուրիշի կնոջը

Կարծում ես թաքնվեցի՞ր Աստծուց այդ պահին:

Մի՞թե դու քեզ կհամարես հաղթող, երբ գայթակղես ուրիշի ամուսնուն, կամ ուրիշի կնոջը: Եթե նույնիսկ քեզ հաղթող համարես էլ, ուրեմն միայն քո՛ սրտում, և քո՛ մտքում: Իրականում, երբ քո մտքի մեջ ծագում է նման չար միտք, և դու չես պայքարում դրա դեմ` «արյուն թափելու չափ», ինչպես Պողոս Առաքյալն է ասում, և ամեն գնով հասնում ես բղջախոհության մահացու մեղքին, ապա, դու ո՛չ թե հաղթող ես, այլ չարագործ, որովհետև դու վնասեցիր մի խաղաղ ընտանիք, որը միացրել էր Աստված, իսկ դու քո մարդկային գաղջ ցանկությանը գերի լինելով քանդեցիր այն, ինչ Աստված էր կառուցել:

Մինչդեռ կարող էիր պայքարել քո մտքում առաջացած ցանկության դեմ, հաղթեիր այդ մտքին` խնդրելով Աստծու օգնությունը և միջամտությունը, այն ժամանակ դու կազատվեիր այդ չարիքից, և՛ Աստծու առջև  և՛ քո մտքում ու սրտում կարող էիր համարվել հաղթող: 

Այո՛ հաղթող մեղքին, ո՛չ թե պարտվող ցանկությանը: Մի մտեք «մատի և մատանու» արանքը` ըստ հայտնի խոսքի: 

Այն, ինչ ձերը չէ, մի՛ ձգտեք: Ձեր ունեցածը ավելի լավն է, ուղղակի դուք Աստծուն այդ պահին վտարում եք ձեր կյանքից, որպեսզի հասնեք ձեր պիղծ ցանկությանը: Սակայն միամիտ է այն անձը, որը կարծում է, թե կարող է գեթ մի պահ թաքուն ապրել Աստծու աչքից: Հիշեք, թե ի՜նչ ջանքեր էիք թափում նրա հետ ծանոթանալու համար, ի՜նչ խոստումներ էիք տալիս ամուսնանալուց առաջ, և որ ամենակարևորն է,  ի՞նչ խոստում տվեցիք եկեղեցում` Աստծո, քահանայի և ներկա գտնվող ժողովրդի առջև: Պատասխան տալը ավելի ծանր է, քան ժամանակավոր հաճույքի վայելումը…

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ