27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Սերժ Սարգսյանը միշտ սիրում է անակնկալներ»

«Սերժ Սարգսյան էլ շատ հստակ հասկանում է, որ էֆեկտիվության, կառավարելու խնդիր կա: Նա հասկանում է, որ ինչ-որ բան պետք է փոխել: Այն գաղջ մթնոլորտի և այլնի մասին, որ նա խոսում էր, հենց նշան էր, որ այս մթնոլորտում բիզնես չի կարող զարգանալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

 Ըստ նրա՝ եթե մարդիկ լավատեսորեն չեն տրամադրված վաղվա օրվա նկատմամբ, ոչ ոք գումար չի ներդնի բիզնեսի մեջ: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ՀՀԿ-ում, ըստ իրեն, արդեն հստակ որոշել են, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետի իրենց թեկնածուն, Վ. Հակոբյանն ասաց.

«Դա բարդ հարց է: Երբ նայում ենք սիմպտոմներին, ոչ նրան, թե ինչ են խոսում ՀՀԿ-ականները՝ արտահայտելով իրենց ցանկությունները, այլ օրենսդրական փոփոխություններին, որոնք իրականացվում են, կարծես թե, ամեն ինչ կենտրոնանում է վարչապետի ձեռքում, մի բացառությամբ, որ վարչապետը, այնուամենայնիվ, փոփոխական պաշտոն է՝ ի տարբերություն նախագահի: Ոչ ոք այս պահին 100 տոկոս  վստահությամբ չի կարող ասել, որ արդեն ամեն ինչ որոշված է, որովհետև ես 100 տոկոսով վստահ չեմ, որ արտաքին գործոններն արդեն նեյտրալ են Հայաստանի նկատմամբ:

Մեկ օրվա ընթացքում Թրամփը փոխում է իր պետքարտուղարին, դա ենթադրում է ինչ-որ հարցեր, ՌԴ-ում ամսի 18-ին կիրականացվեն ընտրություններ, որից հետո իրենց գլուխը կազատվի, գուցե նրանք այլ մոտեցումներ կունենան:

Մենք ոչ մի բան 100 տոկոսով չենք կարող ասել: Բացի այդ, կա Սերժ Սարգսյանի անձնական գործոնը: Սերժ Սարգսյանը միշտ սիրում է անակնկալներ, շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ իր որոշումներում անակնկալներ են լինում, մինչև վերջին պահը նա չի խոսելու, սա էլ է հասկանալի: Հիշենք թեկուզ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը:

Ես չեմ կարծում, որ 100 տոկոսով ամեն ինչ որոշված է: Իհարկե, այն ինչ կատարվում է, ցույց է տալիս, որ գերկենտրոնացում է գնում վարչապետի ձեռքում, և բնական է, որ մարդիկ Հայաստանում չեն հավատում, որ այս ամենը կարող է նախապատրաստվել մեկ այլ պաշտոնյայի համար»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ