26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հաց բերողի գերեզմանի մոտ հավաք կլինի

Մարտի 16-ին կլրանա «Հաց բերող» անունը վաստակած Արթուր Սարգսյանի մահվան մեկ տարին։ Այդ կապակցությամբ «Հիմնադիր խորհրդարանը», «Հանուն Հայաստան պետության» ճակատը այդ օրը կազմակերպելու են մի քանի միջոցառումներ։

Նախատեսվում է հավաք Արթուր սարգսյանի գերեզմանի մոտ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ամռանը ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբին օժանդակելու մեջ․ գնդի տարածքը գրավելու օրերին նա ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել գնդի տարածք։ Դեկտեմբերի վերջին, հաշվի առնելով առողջական վիճակը, Սարգսյանին ազատ էին արձակել: Փետրվարի 9-ին, սակայն, նրան Հատուկ քննչական ծառայության միջնորդությամբ դարձյալ կալանավորել էին, ՀՔԾ-ն կալանքի հիմք էր համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չէր ներկայացել քննչական մարմին: Կրկին անազատության մեջ հայտնվելու հաջորդ օրվանից նա անժամկետ հացադուլ էր հայտարարել: Մարտի 6-ին Ազգային ժողովի 27 պատգամավորների անձնական երաշխավորությամբ «Հաց բերողը» կրկին և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ