24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիան Աֆրինում թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը. Amnesty International

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Թուրքիային՝ Աֆրինում քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու համար։

Կազմակերպության կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի զինված ուժերի և YPG-ի («Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր») կողմից բացված կրակի արդյունքում նաև շարքային քաղաքացիներ են տուժել։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ Թուրքիան հրետանային կրակոցներ է արձակում ինչպես պատահի՝ առանց հաշվի առնելու թիրախակետում քաղաքացիների հնարավոր առկայությունը։

Իսկ YPG-ն հաուբիցներով ու հրթիռներով թիրախավորում է Աֆրինից 20 կմ հեռավորության վրա գտնվող Ազեզ քաղաքը։ Ականատեսների վկայությամբ՝ այդ հարձակումների հետևանքով տասնյակ քաղաքացիական անձինք են զոհվել։

«Amnesty International»-ը կոչ է արել ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու մյուս երկրներին՝ ճնշում գործադրել Թուրքիայի և YPG-ի վրա՝ քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հարձակումները դադարեցնելու համար։

«Բնակեցված գյուղերի և քաղաքների անկանոն հրետակոծումը ծայրահեղ մտահոգիչ է։ Միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ հրանոթների և կոնկրետ թիրախի հարվածելու հնարավորություն չունեցող մյուս զենքերի կիրառումը արգելված է։ Բոլոր կողմերը անհապաղ պետք է դադարեցնեն հարձակումները», -ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ «Kürt Kızılayı» կազմակերպությունը տեղեկացրել էր, որ Աֆրինի գործողությունների հետևանքով մինչ օրս 93 քաղաքացիական անձ է զոհվել, ևս 313-ը վիրավորվել են։ Իսկ քրդական ուժերի կողմից Ազեզի ռմբակոծության հետևանքով 4 մարդ է զոհվել, կան մեծ թվով վիրավորներ։

Աղբյուր`    ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ