20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Զարուհի Փոստանջյանը ԱԱԾ-ի մոտ է /ֆոտո/

Այս պահին Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախաձեռնությամբ մեկնարկեց մարտի 1-ի բռնություններին նվիրված բողոքի ակցիան։ Նշենք, որ ակցիան սակավամարդ է, մասնակիցներն իրենց հետ բերել են պաստառներ հետեւյալ բովանդակություններով՝ «Ընդվզենք, ազատագրենք քաղբանտարկյալներին», «Մարտի 1-ի սպանությունները, բռնությունները չենք ներելու», «Ընդվզիր, մերժիր սատանայի բանաձեւը», «Ազատություն Ծռերին» եւ այլն։ 

Նշենք, որ իրենց ակցիան իրականացնելուց հետո մասնակցիները երթով շարժվելու են եւ Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ են դնելու՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին։

Այս պահին ելույթներ չկան։

Նշենք, որ այստեղ է գտնվում «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, որը երթի հետ կապված բանակցում է ոստիկանների հետ։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ