19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անարդարության, խաբեության, կեղծիքի, կոռուպցիայի հանդեպ պետք է անհանդուրժող լինենք. նախագահի թեկնածու

ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր խորհրդարանում ելույթ ունենալով՝ շնորհակալություն հայտնեց հանրապետության նախագահին, ՀՀԿ խմբակցությանը, ՀՅԴ-ին առաջադրման ու աջակցության համար: Նա շնորհակալություն հայտնեց նաև «Ծառուկյան» խմբակցությանն ու նրանց առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ կրկին աջակցության համար, ինչպես նաև «Ելք» խմբակցությանը հանդիպման, պրոֆեսիոնալ ու ազատ քննարկման համար, Ամենայն հայոց կաթողիկոսին, վարչապետին, Արցախի հանրապետության նախագահին և այլն:

«Դրանք ինձ համար շատ կարևոր էին՝ որոշում ընդունելու համար»,-նկատեց նա:

Արմեն Սարգսյանն ասաց՝ հանդիպել է նաև պարզ ու բաց մարդկանց հետ, որոնք իր համար շատ կարևոր ու արժեքային էին: «30 տարի առաջ մեկնարկած ազգային ազատգրական շարժումը յուրահատուկ էր, որի մասին ոչ ոք չէր լսել ու չէինք էլ տեսել: Բոլորիս երազանքն այդ ժամանակ մեկն էր, բոլորս մարտնչում էինք Արցախի ժողովրդի պայքարի համար: Բոլորս խորհրդային էինք, բայց ունենք երազանք, և դեռևս չկայացած հանրապետության քաղաքացի էինք: Պայքարը սկսվեց ոչ միայն Արցախի ժողովրդի ազատագրման ու պաշտպանության, ապա հետո վերածվեց ՀՀ անկախության ու պետականության ստեղծման»,-շեշտեց նախագահի թեկնածուն:

Վերջինս կարևորեց արցախյան հաղթանակը, նշեց, որ մենք պետք է հպարտ լինենք դրանով, իսկ առաջին հպարտության առիթը Հայոց բանակն է: «Բանակ, որ իր տեսակով ու չափով, քանակով չի զիջում շատ եվրոպական երկրների բանակների, որոնց պետական բյուջեները տասնապատիկ շատ են:

26 տարիները մեր բոլորի տարներին են, ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև Արցախի ժողովրդի ու սփյուռքի, այնպես որ կարծում եմ՝ հաջորդ 26 տարիները մենք պետք է անցկացնենք՝ հիշելով մեր այդ հաղթանակի մասին: Այսօր մենք կանգնած ենք նոր իրողությունների առջև՝ սահմանադրական բարեփումների իրականացման, այդ փոփոխությունները շատ պատմական են»,-հայտարարեց նա:

Ըստ Արմեն Սարգսյանի՝ հաջողությունների հնարավոր չէ հասնել, եթե հասարակությունը միասնական չլինի, եթե իրավական համակարգը հասարակության առջև հաշվետու չլինի, պետք է միմյանց լսել, երկխոսության գնալ, ոչ թե անհանդուրժողականության: «Անարդարության, խաբեության, կեղծիքի, կոռուպցիայի հանդեպ պետք է անհանդուրժող լինենք, մեզ պետք է թույլ տանք, որ այդ վիճակը թույլ չտա խաթարել մեր միասնությանը: Կոռուպցիան ազդեցություն ունի մեր կյանքի բոլոր ոլորտների վրա, մարդու իրավունքը դարձնում է առքուվաճառքի առարկա»,-շեշտեց նա:

Նախագահի թեկնածուի համոզմամբ՝ անհրաժեշտ է քաղաքական կամք՝ գնահատելու ու ամրագրելու վերջին տարիներին կառավարության բարեփոխումները: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ