25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հիմնադրվեց «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա»-ն

Այսօր` փետրվարի 28-ին  կայացավ  «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա» հասարարակական կազմակերպության  շնորհանդեսը։ Նորաստեղծ ՀԿ-ի նպատակն է միավորել ճանապարհաշինարարներին և այս ոլորտում գործող պրոֆեսոնալ մասնագետներին՝ համատեղ ծրագրերի իրագործման համար։  

«Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիան» հիմնադրվել է ՀՀ-ում գործող առաջատար շինարարակական կազմակերպությունների ղեկավարների և ոլորտի փորձագետների կողմից և ՀՀ Արդարադատության նախարարության կողմից գրանցվել է 2017 թվականին:

«Ասոցիացիա ստեղծելու գաղափարը ճանապարհաշինարարների մոտ առաջացել է շատ վաղուց և այսօր այն իրականություն դարձավ։ Այն հիմնադրվեց Հայաստանում գործող առաջատար ՀԿ-ների ղեկավարների, մասնագետների կողմից և քաղաքաշինության նախարարության կողմից հաստատվեց 2017 թվականին։ Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիայի կազմում ընդգրկված են այս ոլորտում հաջողություն գրանցած ընկերությունների ղեկավարներ»,-ՀԿ-ի բացման արարողության ժամանակ նշեց  «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա» ՀԿ Խորհրդի նախագահ Էդուարդ Բեզոյանը։

Վերջինիս խոսքով՝ քանի որ ճանապարհը ճանապարհաշինարարի ճակատագիրն է, ուստի անհրաժեշտ է ճանապարհները կառուցել այնպես, որ դրանք նաև մարդկանց համար համարվեն մնայուն արժեքներ․ «Մենք պետք է առաջամարտիկը լինենք այս ոլորտի զարգացման, ինչպես նաև սերունդներին մեր փորձի փոխանակման հարցում։ Վերջին տարիներին փոփոխություններ են կատարվում նաև ճանապարհաշինարարության ոլորտում և մենք կարևորում ենք  առաջադեմ նորությունների ներդրումը և մասնագետների փորձի փոխանակումը»,-ասաց նա և հավելեց, որ Հայաստանը կարիք ունի ճանապարհների ճիշտ նախագծման և այս ոլորտի զարգացումը պետք է առաջ տանել՝ հաշվի առնլով  հասարակության զարգացման կայուն հիմնախնդիրները։

Նորաստեղծ հասարակական կազմակերպության մասնագետների առջև դրված է հենց այս խնդիրների լուծումը, որի համար նրանք կօգտագործեն աշխարհի լավագույն փորձը, իսկ Հայաստանում որակյալ մասնագետների համար կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ: Ճնապարհաշինարարները բաց են լինելու նաև սփյուռքի հետ համագործակցության համար։

Նշենք, որ «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա» հասարարակական կազմակերպության բացմանը ներկա էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ Գլխավոր տնօրեն Վարդան Կարապետյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան ռեկտոր Գագիկ Գալստյանը, ճանապարհաշինարարներ և ոլորտի այլ պատասխանատուներ:

28511967_1861599927203752_190323112_n

28512711_1861599900537088_327053358_n

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ