25 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2020
KFC

Ի՞նչ հիմքով է դատապարտվել Սամվել Բաբայանը

28458808_1553501128104342_2118486237_n

Վերաքննիչ քրեական  դատարանում այսօր՝ փետրվարի 9-ին շարունակվում է  Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:

Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը եւս դիմել է  Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ իրեն ճանաչել անպարտ:

Նշենք, որ դատարանը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում: Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը եզրափակիչ ճառում կրկին անգամ ընդգծեց, որ Սամվել Բաբայանը պետք է անպարտ ճանաչվի, քանի որ դատաքննության ժամանակ ոչ մի կերպ չի ապացուցվում նրա մեղքը:

«Ոչ մի փաստական տվյալ չկա, որ Սամվել Բաբայանը նյութապես շահագրգռել է Սանասար Գաբրիելյանին: Դատաքննությամբ պարզվել է, որ Սանասար Գաբրիելյանն է ցանկացել գնել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգը: Գործի շրջանակներում դերակատարում են ունեցել Հրաչ Մայիլյանը և Արմեն Պողոսյանը»,-նկատեց փաստաբանը:

Փաստաբանը նշում է, որ վերաքննիչ դատարանում գործով առանցքային վկա Ռոբերտ Աղվանյանը  («Իգլա» վաճառողը) շատ հարցերի վրա լույս սփռեց:

Նշենք, որ Աղվանյանը առաջին ատյանի դատարանում ցուցմունք չի տվել:

Քալաշյանը հավաստում է, որ բացարձակ փաստեր չկան, որ ապացուցեն Բաբայանի մեղքը: Քալաշյանը դատարանին դիմելով նշեց, որ գաղտալսումները պետք է ճանաչվեն անթույլատրելի ապացույց:

Նրա խոսքով՝ Սամվել Բաբայանը դատապարտվել է անօրինական գաղտնալսումների արդյունքում, երբ քննչական մարմինը առաջնորդվել է ենթադրություններով:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին:

Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:

Անդրանիկ եւ Կարեն Քոչարյանին, Ժորա Զաքարյանին եւ Դավիթ Հարությունյանին դատարանը մեղադրանք էր առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ըստ այդմ, Կարեն Քոչարյանը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման, սակայն դատարանը որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Անդրանիկ Քոչարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը չկիրառվեց. Դատարանը սահմանեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Ժորա Զաքարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց. սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Դավիթ Հարությունյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց. սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ