29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սեֆիլյանի «գլխին սարքել» են ԱԱԾ գործակալ ներդնելով.մանրամասներ

mhm0115014.thumb

«Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ իշխանությունը քաղաքական հետապնդում է իրականացնում, ինչը մենք ապացուցելու ենք»,-այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը:

Փաստաբանի խոսքով՝  Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքում առանցքային նշանակություն ունեն գործով մեղադրյալ Սմբատ Գալոյանի ցուցմունքն՝ ընդդեմ Սեֆիլյանի։

Հիշեցնենք, որ Գալոյանը ցուցմունք է տվել, թե Սեֆիլյանը ծրագրում էր զինված հեղաշրջում իրականացնել։

 «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամ Սյուզան Սիմոնյանն էլ պատմեց Գալոյանի՝ շարժմանը միանալու պատմությունը:

« 2016–ի դեկտեմբերին հերթական բողոքի ցույցի ժամանակ ինձ  մոտեցավ մի երիտասարդ ներկայացավ՝ Սմբատ և  պատրաստակամություն հայտնել «զենքով եւ զորքով» միանալ իրենց։Սմբատ Գալոյանը զրույցը շարունակեց Ալեք Ենիգոմշյանի հետ եւ հայտնեց, որ կան 300 հոգի զինված մարդիկ, ովքեր պատրաստ են զինված գործողություն իրականացնել եւ սպասում են հրահանգի»,-պատմեց Սյուզան Սիմոնյանը:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանն էլ շարունակեց պնդել, որ Սեֆիլյանի  նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ ընթացող դատավարությունը քաղաքական էլեմենտ է պարունակում։

«Ուզում ենք ցույց տալ, թե ինչպես է կարվել Սեֆիլյանի նկատմամբ քրեական գործը։ Սյուզան Սիմոնյանը խոսեց Սմբատ Գալոյանի մասին, նշեմ, որ նա առանցքային անձ է Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքի մեջ, որովհետեւ նա այն անձն է, որը ցուցմունք է տվել նախաքննության ընթացքում եւ պնդել է, որ ինքը հանդիսացել է Սեֆիլյանի կողմից կազմավորված խմբերից մեկի անդամ, թեպետ ընդունել է, որ երբեւէ չի ճանաչել Սեֆիլյանին եւ իր ցուցմունքում նշել է, որ իր տեղեկություններով եղել են տարբեր խմբերին անդամակցած շուրջ 300 անձինք, որոնք պետք է զինված գործողություններ իրականացնեին։ Տիկին Սիմոնյանը պատմեց Սմբատ Գալոյանի մասին։ Ի սկբանե մենք հայտարարել ենք, որ նա գործուղված գործակալ է եւ նրա ցուցմունքները իրականության հետ աղերս չունեն»,–ընդգծեց Մուշեղ Շուշանյանը։

Շուշանյանը հիշեցրեց, որ չնայած իր միջնորդություններին՝ դատարանը հրաժարվել է Սմբատ Գալոյանին հրավիրել դատարան, որպեսզի Սեֆիլյանը եւ պաշտպանները հարցեր ուղղեն նրան։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ