20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

Բնակարանների գների հանելուկ Երեւանում. 168 Ժամ

t_1_1.thumb

2017 թվականին Երևանում վաճառվել է 10130 բնակարան: 2017 թվականին Երևանում կատարված բնակարանային առքուվաճառքների թիվը 2016 թվականի համեմատ’ աճել է 1943-ով կամ 24%-ով: Համեմատության համար նշենք, որ հանրապետության մասշտաբով բնակարանների առքուվաճառքների թիվն աճել է 2407-ով կամ 20%-ով:

Այսինքն, բազմաբնակարան շենքերի շուկայի ակտիվացումը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է մայրաքաղաքով: Ավելին’ Երևանում բազմաբնակարան շենքերի առքուվաճառքի ցուցանիշն աճել է ոչ միայն 2016 թվականի համեմատ, այլև ռեկորդային է վերջին 10 տարիների կտրվածքով:

Մայրաքաղաքում ավելի շատ բնակարան վաճառվել է նախաճգնաժամային 2007 թվականին’ 10330: Սա, իհարկե, համահունչ է 7.7%-անոց տնտեսական ակտիվության աճին: Սակայն կա մի հակասություն: Բնակարանային շուկայի նման աշխուժության դեպքում պետք է աճեին նաև բնակարանների գները, սակայն պաշտոնական վիճակագրությունն այլ բան է փաստում:

Սեկ տարվա կտրվածքով 2017 թվականի դեկտեմբերը 2016-ի դեկտեմբերի համեմատ, թանկացել են միայն Կենտրոնում գտնվող բնակարանների գները և որոշ չափով’ Նուբարաշենի: Սյուս վարչական շրջաններում գները նվազել են: Եթե հիմնվենք միայն այս տվյալների վրա և համարենք, որ դրանք ճիշտ են, ապա կարելի է եզրակացնել, որ պահանջարկը մեծացել է միայն Կենտրոնի (մի քիչ էլ՝ Նուբարաշենի) բնակարանների նկատմամբ: Իսկ դա կնշանակի, որ բազմաբնակարան շենքերի շուկայում գնում է ոչ միայն’ կենտրոնացում (Երևանում), այլև՝ գերկենտրոնացում (Երևանի Կենտրոնում):

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ