24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայտնի հետախույզը իր գործնեությունը սկսեց 16 տարեկանից

Այսօր` փետրվարի 17-ին Հայրենական մեծ պատերազմի ականվոր հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1924 թ. փետրվարի 17 -ին Դոնի Ռոստովում։ 1930թ Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան։

Հերոսի  հայրը կապված է եղել ռուսական ներքին հետախուզության հետ և հոր ցանկությամբ տղան դարձել է հետախույզ։ Ընդամենը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը խորհրդային հետախուզության հետ կապեց Գևորգ Վարդանյանը։ 1940 թ-ից ղեկավարել է հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետատխույզների բացահայտմամբ։

Նրա կենսագրական պատմության մեջ հատկապես նշվում է 1943թվականը,  երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին 19-ամյա հետախույզը պետք է ապահովեր Հիտլերի կոալիցիայի երկրների առաջնորդների՝ Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի անվտանգությունը: Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։

Ավելի քան երեք տասնամյակ անց այս պատմությունը հիմք է դարձել «Թեհրան-43» ֆիլմի համար։
1951թ ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Հետագայում նա հետախուզական բազմաթիվ օպերացիաներ է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում։

Հայազգի հերոսն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992թ։ Անգամ թոշակի անցնելուց հետո, Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։

Գևորգ Վարդանյանն  արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։ Մահացել է 2012թ-ի հունվարի 10-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ