24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օլիմպիադա, օր 7-րդ․ օրվա հերոսներն ու առաջատարները

Փհենչհանում ավարտվեց ձմեռային Օլիմպիական խաղերի մրցույթային 7-րդ օրը։ Օրվա ընթացքում 7 մեդալների հավաքածու։ Ահա ովքեր էին օրվա հերոսները։ 

Տղամարդկանց սկիաթլոնի մրցումում առաջատարը Սունգբին Յունն էր՝ Հարավային Կորայից, երկրորդը՝ Նիկիտա Տրեգուբովը՝ Ռուսաստանի օլիմպիական հավաքականից եւ երրորդը Դոմ Պարսոնսը՝ Մեծ Բրիտանիայից։

Սնոուբորդ, կանայք, կրոս

Ոսկե մեդալը նվաճեց Իտալիայի ներկայացուցիչ Միշելա Մոիոլին, արծաթե մեդալը՝ Ֆրանսիայից Ջուլյա Պերեյրա դե Սոուզա Մաբիլոն եւ բրոնզե մեդալը՝ Չեխիայից Եվա Սամկովան։

Լեռնադահուկային սպորտ, տղամարդիկ, գերհսկա ոլորավայրէջք

Ոսկե մեդալ՝ Մատիաս Մայեր (Ավստրիա), արծաթե մեդալ՝ Բեատ Ֆոյց (Շվեյցարիա), բրոնզե մեդալ՝ Կիետիլ Յանսրուդ (Նորվեգիա)

 Լեռնադահուկային սպորտ. կանայք, ոլորավայրէջք մրցույթում առաջինը Շվեդիայի ներկայացուցիչՖրիդա Հանսդոտերն էր, երկրորդը՝ Շվեյցարիայից Վենդի Հոլդեները, երրորդը՝ Ավստրիայից Կատարինա Գալհուբերը։

Դահուկային սպորտ,  տղամարդիկ, 15 կմ, ազատ ոճ, ահա առաջատարները։

Առաջին տեղ Դարիո Կոլոնյա (Շվեյցարիա), երկրորդ տեղ՝ Սիմեն Հեգստադ Կրյուգեր (Նորվեգիա),  երրորդ տեղ՝ Դենիս Սպիցով (ՌԴ օլիմպիական հավաքական)։

Կանանց չմշկային սպորտ 5000 մետր մրցումում ոսկի մեդալակիր դարձավ Էսմե Վիսերը Նիդեռլանդներից, արծաթե մեդալակիր՝ Մարտինա Սաբլիկովան՝ Չեխիայից եւ բրոնզե մեդալակիր՝ Նատալյա Վորոնինա ՌԴ օլիմպիական հավաքականից։

Եվ վերջապես ֆրիսթայլ, կանայք, օդային ակրոբատիկա մրցման պատկերը հետեւյալն է՝

Ոսկի՝ Աննա Գուսկովա (Բելառուս), արծաթ՝ Սին Չժան (Չինաստան), բրոնզ՝ Ֆանյույ Կուն (Չինաստան)։

Մեդալային ընդհանուր հաշվարկը՝

օլիմպիական 7-րդ օրվա ավարտից հետո առաջատարը դեռ Գերմանիան է՝ 15 մեդալով՝ 9 ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե։ Գերմանացի մարզիկներն այսօր չկարողացան ավելացնել հավաքականի մեդալները։

Երկրորդը Նորվեգիան է՝ 19 մեդալով՝ 6 ոսկե, 8 արժաթե եւ 5 բրոնզե մեդալով։

Լավագույն եռյակը եզրափակում է Նիդեռլանդները՝ 13 մեդալով՝ 5 ոսկե, 5 արծաթե եւ 2 բրոնզե մեդալով։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ