25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տիգրանը զոհաբերեց ամենաթանկը

««Ինչքա՜ն թանկ է հայրենիքը, դեռ ինչքա՜ն երազանքներ ուներ.

Տիգրան Պողոսյանը Հայոց բանակի քաջ սպա էր , Ապրիլյան հերոսամարտի մասնակից, Ապրելյան հերոսամարտում զոհված վերջին սպան էր, զոհվեց ն 2016թ․ապրիլի 25-ի : Նա ամուր գրկել է քեզ ու չի թողնում, որ հեռանաս: Իմ հերոս զինվոր` հանկարծ հեռացար , և մայրական հոգում ծնվեց մի տարօրինակ զգացում, որ չես կարող բացատրել և ոչ մի բառով: Դա կարոտն է, այն զգացմունքը, որ հայրենիքն իր մոտ կանչեց և պատրաստ գրկաբաց ընդունեց սիրող մոր պես: Հերոսի մայրը նայում է նկարից ժպտացող Տիգրանին և նրա խոսուն հայացքը հաստատում ,որ Իր հայրենիքը Հայաստանն է՝ մի բուռ լեռնաշխարհ՝ հայրենիքը չեն ընտրում.այն տրվում է վերուստ: Հայրենիքը փոխել կամ չսիրել չի կարելի, ինչպես հնարավոր չէ փոխել կամ չսիրել ծնողին: Նրա շիրիմին այցելելիս զգում ես ,որ այո՛, այս մի ափ հողի մեջ կա եւ՛ հպարտություն, եւ՛ սեր, եւ՛ հիշողություն, եւ՛ մոռացություն, եւ՛ քայլերգ հաղթական: Մեր ժողովուրդը իր գոյության բազում դարերի ընթացքում ունեցել է այնպիսի զավակներ,որոնք պատրաստ են եղել զոհաբերել անգամ ամենաթանկը`կյանքը և
երազանքն է ունենալ հզոր, բարեկեցիկ ու բարգավաճող հայրենիք»

Սուսաննա Իսահակյանի գրառումը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ