28 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2020
KFC

«Կարելի է սենց ժողովրդին սպանելով՝ բերել, իբր թե բյուջեն լցնել»

վ բոստանջյան

Ազգային ժողովում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, դիմելով ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին, հարցրեց՝ իշխանությունը, եթե չի ցանկանում նախագծին ընդառաջ գնալ, այդ դեպքում ի՞նչ է առաջարկում դիմագրավելու գնաճը: «Ձեր ելույթից որքան հասկացա, ներկայացված նախագծին դրական չեք վերաբերում: Փաշինյանն ուզում էր ապացուցել, որ գնաճը 21,9% է, բայց ինձ բոլորդ էլ ճանաչում եք՝ զուսպ ու չափագրված սպառող եմ, բայց կարծում եմ, որ գնաճը 40 և ավելի տոկոս է:

Ինչևիցե, դրա մասին չէ խոսքը, ի՞նչ եք առաջարկում, ասում եք՝ եկեք, դիմագրավենք, բայց ասում եք՝ ով որ մեքենա ունի, որը 100-700 դոլարով է առել, ակցիզային հարկով շարունակի բարձր աշխատել»,-ասաց նա: Բոստանջյանը նշեց, թե միաժամանակ ասում են, որ սոցիական խոցելի խավին եկեք աջակցենք: «Ինչո՞վ աջակցեք, 1000 դրամ տա՞ք, որը աշխարհի ամենաողորմելի ինստիտուտն է՝ մարդուն ստրուկ դարձնելու համար: Մարդու համար աշխատատեղ ստեղծելու, հնարավորություն ստեղծելու փոխարեն ասում եք՝ արեք, աջակցենք, աջակցություն էլ վերջում է 1000 դրամի շրջանակում: Հիմա ի՞նչ անենք՝ այս վիճակից դուրս գանք: Կարելի է սենց ժողովրդին սպանելով՝ բերել, իբր թե բյուջեն լցնել ու էլի նորից ռացիոնալ չօգտագործել»,-ասաց նա:

Խոսրով Հարությունյանն արձագանքեց, թե գնաճը 40 տոկոս ասելով՝ վճակն ավելի է վատթարացնում: Ըստ Հարությունյանի՝ իրականում պետք է առաջնորդվեն ընդամենը պարենային զամբյուղում ներառված 11 անուն ապրանքների գնաճով, որը կազմում է 5,8%, և փոխհատաուցելու խնդիր դրանից ելնելով անեն: Իսկ թե ինչ անել, Խոսրով Հարությունյանի խոսքով՝ այդ խնդիրը կարճաժամկետ լուծում չունի: «Միակ լուծումը տնտեսության աճն է»,-ասաց նա և հիշեցրեց, թե 18թ-ի բյուջեվ պայմանավորվել են, որ չեն գնա, պարտք վերցնեն, որ սոցիական ծախսերը հոգան: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ