19 Մայիսի, Կիրակի, 2019

Հրայր Թովմասյանը կհրաժարվի. նրան կփոխարինի Կոստանյանը

Gevorg-Kostanyan-Prosecutor-General

Հայաստանի  հանրապետական կուսակցությունը քիչ առաջ ավարված նիստում քննարկել է ներքաղաքական, արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաև վաղը կայանալիք արտահերթ նիստի հետ կապված հարցեր, ազգային փոքրամասնությունների մասին օրենքը, որը լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը շատ կարևոր որակեց:

Նա հայտնեց, որ հաշվի առնելով, որ փետրվարի 12-ին ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյան առաջադրվել է սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում՝ նա հրաժարականի դիմում կներկայացնի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: «Ինքն էլ, թիմն էլ գտնում են, որ այս ժամանակահատվածում դա չհամատեղվի, ինքն արդեն առաջադրվել է այդ պաշտոնի համար: Վաղը խմբակցությունը կներկայացնի որոշումը՝ այդ պաշտոնում առաջադրել Գևորգ Կոստանյանի թեկնածությունը:

Մենք գտնում ենք, որ նա կարող է շատ դրական ներկայացնել այդ հանձնաժողովն, ունի շատ մեծ փորձ»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը ՀՀ նախկին գլխավոր դատախազն է եղել:

Իսկ դիտարկմանը, թե եթե Հրայր Թովմասյանը վայր դնի պատգամավորական մանդատը, ով կփոխարինի նրան, Շարմազանովն ասաց, որ Հրայր Թովմասյանն առայժմ վայր չի դնում մանդատը, այլ ընդամենը հրաժարվելու է ղեկավարել Պետա-իրավական հարցերի հանձնաժողովը, իսկ ՀՀԿ ցուցակում հաջորդը Տաճատ Վարդապետյանն է:

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ