25 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2018

Ո՞նց են կրակել տղերքին.«Սասնա ծռեր»-ի անդամ/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11անդամի գործով դատական նիստը:

Մեղադրող դատախազները շարունակում են ներկայացնել գրավոր ապացույցները:

 «Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանը մեղադրող դատախազին հարց տվեց. «Հատ-հատ նշում եք, ինչ ենք արել, ինչ զենք ենք օգտագործել, սաղ կա: Էտ ապստամբության ընթացքում 11 մարդ է վիրավորվել`ծանր, ոչ ծանր և միջին ծանրության վերքերով: Խոսքս հրազենային վերքերի մասին է:Դուք ունե՞ք նկարած կադրեր, թե տղերքը ոնց են վիրավորվել»:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ հարցը տեղին չէ ու երբ բոլոր ապացույցները կներկայացվեն այդ ժամանակ է հարկավոր խոսել:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի մասով գործը:

Մանրամասները` տեսանյութում:

 

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ