26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մի բան փոխեք ձեր մեջ. ինչպես անցնել Պահքի շրջանը

Ի՞նչ օգուտ կլինի մեզ կերակուրներից ժուժկալելուց, եթե չհրաժարվենք հոգու չարաչար սովորություններից։ Ահա այսօր ամբողջ օրն անկերակուր անցկացրինք, երեկոյան ժամին մեր առջև դնենք սեղան՝ ոչնչով չնմանվող երեկվա սեղանին, այլ տարբեր և առավել պարկեշտ։ Թերևս մեզնից մեկը համարձակվի ասել, թե կերակուրի հետ նաև վատթար սովորությունն է փոխել։ Եվ բնավ այդ կարծիքը չունեմ։ Ուրեմն մենք ի՞նչ օգուտ ունենք պահքից։ 

Ուստիև աղաչում եմ , որ ձեզ համար մեկ առանձին պատվիրան վերցնեք, երկու կամ երեք օր ծախսեք այդ մեկը կատարելու համար։ Ինչպես, օրինակ, կան ոմանք, որ կերակուրներից ժուժկալելու մեջ իրար նախանձելով՝ սքանչելի մրցման մեջ են մտնում՝ մի մասը ամբողջ երկու օր անսվաղ անցկացնելով, իսկ մի մասն էլ ոչ միայն գինին ու ձեթը, այլ նաև բոլոր կերակուրները հեռացնելով իր սեղանից՝ միայն հացով ու ջրով է բավականանում ամբողջ քառասնօրյա պահքի օրերին, այդպես էլ մենք միմյանց հետ մրցության մեջ մտնենք՝ մեր միջից ջնջելու երդումների մրրիկը։

Սա առավել կարևոր է, քան բոլոր պահքերը, սա բոլոր ճգնություններից առավել շահավետ է։ Եվ ինչպես որ ջանում ենք պարկեշտ կերակուրներ ունենալ, նույն ջանքերը թափենք՝ ժուժկալելու երդումների մեջ, քանզի վերջին անմտությունը գործած կլինենք, մեղքերի պարտապան կլինենք, եթե արհամարհենք արգելվածները, իսկ չարգելվածների համար բոլոր ջանքերը գործադրենք, քանզի ուտելն արգելված չէ, իսկ երդվել արգելում է, իսկ մենք, հրաժարվելով նրանից, ինչ թույլ տրվեց, հանդգնում ենք անել արգելվածը։ 

Սիրելինե՛ր, մեկ բան փոխեցեք ձեր մեջ. այժմ իսկ ցույց տվեք սկիզբը։ Քանզի եթե իսկապես այդքան ջանադրությամբ եք ուզում անցկացնել առաջիկա պահքը, այս յոթնօրյակում ուղղվենք՝ ամենևին չերդվելու, հաջորդ յոթնօրյակին վերացնենք բարկությունը, մյուսում՝ արմատախիլ անենք բամբասանքը, մյուսում բազում այլ բաներ ուղղենք, և ապա այս օրինակով սակավ առ սակավ առաջադիմելով՝ կգանք ու կհասնենք մոտալուտ վտանգից, Աստծուն ամբողջովին կհաշտեցնենք, և բազմությունն ինքը կրկին կվերադառնա մեր քաղաք։ Եվ ապա մենք կդաստիարակենք նրանց, ովքեր օտարացել են, երբեք ամուր վայրերի ապաստանի կամ այլ տեղ գնալու չվստահել մեր փրկության հույսը, այլ հոգու բարեպաշտությանն ու առաքինի վարքին։ 

Եվ այսպիսով վիճակվենք և՛ այժմյան, և՛ հանդերձյալ բարիքներին, որոնց թող արժանանանք մեր Տէր Հիսուս Քրիստոսի շնորհներով և մարդասիրությամբ։ Նրան, Հորը, միաժամանակ և Սուրբ Հոգուն փառք այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

Սուրբ Հովհան Ոսկեբերն-ճառեր

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ