23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Տեսանյութի հիման վրա չեմ կարող գնահատական տալ, տգեղ երևույթ էր. նախարար (տեսանյութ)

«Ես միայն տեսանյութն եմ տեսել, տեսանյութի հիման վրա չեմ կարող գնահատական տալ, ամեն դեպքում տգեղ երևույթ էր, իսկ թե ով է մեղավոր, կպարզվի»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ խոսելով Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպի մասին:

Դիտարկմանը, թե իր կուսաիցները շատ վատ պահվածք դրսևորեցին, նա արձագանքեց. «Կուսակիցների վարքագիծը պետք չէ այդպես գնահատել, չգիտենք՝ ինչի է այդպես եղել»: Նա հորդորեց ընդհանուր առմամբ կատարվածին վաղաժամ  գնահատականներ չտալ:

Հարցին, թե խուսափում է պատասխաններից, անդրադառնալուց այդ միջադեպին, նախարարը պատասխանեց. «Չեմ խուսափում, ասում եմ՝ մամուլում ինչ ներկայացված է, դրա վրա չեմ կարող գնահատական տալ, ամեն դեպքում ես ասացի, որ տգեղ միջադեպ է եղել, գնահատական չեմ կարող տալ, որովհետև չգիտեմ՝ ինչու է այդպես եղել»:

Հարցին՝ չի զղջում, որ անդամակցել է «Հանրապետական» կուսակցությանը, Վահան Մարտիրոսյանը կարճ պատասխանեց՝ ոչ:

Ինչ վերաբերում է իրավապաշտպանների պահանջին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, նման պահանջն իրատեսակա՞ն է, քաղաքապետը պե՞տք է հրաժարական տա, նախարարն ասաց. «Իմ կարծիքով՝ չէ: Եկեք, պարզենք՝ ինչ է եղել: Միանգամից հրաժարական պահանջել կամ ինչ-որ մի բան պահանջել առանց ուսումնասիրելու այդ ամեն ինչը վաղաժամ է»: Վահան Մարտիրոսյանը նշեց նաև, որ տեսականորեն կարող է ինչ-որ մի պրովոկացիա արվի, և պահանջվի քաղաքապետի կամ նախարարի հրաժարական: «Եկեք, հիմքերը ճշտենք, թե ինչ է եղել»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ իրարանցում է սկսվել, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ են հագել և ապակյա տարաներ բացլով գարշահոտություն տարածել դահլիճում: Ըստ նրանց՝ ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն այսպես են ապրում ամեն օր, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է, և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս: 

«Երկիր ծիրանի» ավագանու անդամների և Հանրապետական խմբակցության անդամներ միջև ծեծկռտուք է սկսվել, ապա ոստիկանություն է հրավիրվել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ