27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պետք է պատրաստ լինենք վատագույն սցենարներին. պատերազմի պատրաստ լինելու ահազանգ են հնչեցնում (տեսանյութ)

Ազատամարտիկ, ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանին հետաքրքիր են ոչ թե Ադրբեջանի նախագահի բարբաջանքներն, այլ մեր իշխանության լռությունը: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանն՝ անդրադառնալով «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ Ադրբեջանի ռազմավարական նպատակը Երևանը, Զանգեզուրը վերադարձնելն է։ «Ես դրա տակ տեսնում եմ էլ ավելի մեծ վտանգավորություն, քան զուտ Ալիևի հայտարարությունները: Ինքն այդքան չկա, որ ինքնուրույն որոշումներ կայացնի»,-նկատեց նա:

Ըստ Գագիկ Սրուխանյանի՝ միանշանակ Մոսկվայի թույլտվությամբ է այդ հայտարարությունն արվել, բացառվում է, որ առանց այդ թույլտվության Ալիևը նման հայտարարություն աներ: «Ես կոչ կանեի մեր ազգաբնակչությանն ինքնակազմակերպելու, քանի որ մենք չունենք ապահով Հայաստան կատարող իշխանությունները, մանավանդ երբ մենք ապրիլին տեսանք, թե ինչ բացթողումներ ունեցանք, տեսանք նաև, թե ինչ լավ երիտասադներ էին գալիս:

Վաղ, թե ուշ լինելու է այդ պատերազմը, և պետք է հիմիկվանից ինքնակազմակերպվել խմբերով»,-կարծում է Գագիկ Սարուխանյանը:

Նրա խոսքով՝ անիմաստ է հույս դնել այսօրվա զինակոչերի վրա:

Ազատամարտիկը բարձրացրեց նաև իշխանավորների զավակների չծառայելու խնդիրը:

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն էլ հավելեց, որ Ալիևը միշտ է նման հայտարարություններ անում: «Բայց, ցավոք սրտի, երբ մեր իշխանությունները նախագահի գլխավորությամբ իրենց լիազորությունները չեն կատարում, այս իրավիճակի մեջ ենք հայտնվում»,-ասաց նա:

 Եղիազարյանը հիշեցրեց, որ բոլշևիկների ջանքերով ստեղծված Ադրբեջանում շարունակում են խոսել 1000-ավոր տարիների պատմության մասին: «Նախորդ տարի իրենց վրա մի կնոջ ջանքերով ամրագրեցին տոլման, որը մարդությունը մոտ 2000 տարի օգտագործում է: Այսօր անցել են լավաշին, իսկ այդ թեմային ընդհանրապես ձեռք չպիտի տային: Ինչևիցե, այս ամեն ինչն անցնում է սրանց ականջի կողքով, իրենց ինչով են զբաղվաշ, ամեն ինչով բացի մեր մշակույթը պահպանելուց: Այս էլ չորրորդ անգամ Ալիևը կրկնում է նույն բանը»,-շեշտեց Եղիազարյանը:

Վերջինս նշեց, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ի պատասխան միայն ասաց, որ մենք պետք է հակառակորդին 3 շրջան նվիրի, ինչն էլ արցախահայության շրջանում մեծ վախ առաջացրեց: «Ալիևի ելույթներնը գնալով անմարդկային են դառնում, խոսում է բնաջնջման մասին, 21-րդ դարում խոսում է մեր ազգի բնաջնջման մասին: Այդ ամենի կողքին խոսում եք շրջանների մասին, ինչը լինելու է:

Նա ևս ճիշտ է համարում Սարուխանյանի կոչը՝ բռունցքվել: «Պետք է պատրաստ լինենք վատագույն սցենարներին»:

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ալիևը բացի նախագահ լինելուց նաև զինված ուժերի հրամանատարն է: «Այսինքն՝ որքան էլ իր հայտարարություններն ուղղված լինեն ներքին լսարանին, նա հաշվի է առնում իր զորքի հնարավորությունները: Եթե առաջներում նա հայտարարում էր, որ Երևանը թուրքական քաղաք է, նա ընդամենը շեղում էր մեր ուշադրությունն Արցախից, հիմա շեղված լինելը չստացվեց, փաստորեն այս հայտարարությամբ ռեալ կամ հավանական է դառնում Նախիջևանի կամ Գեղարքունիքի կողմից հարձակումները»,-հայտարարեց Վարդանովը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ