17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեր ողբերգությունն այն է, որ այս ազգակործան պրոցեսին ընդդիմացողները քիչ են. Արամ Մանուկյան

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը գտնում է, որ երկու տարի առաջ Սահմանադրությունը փոխվեց նախագահ Սերժ Սարգսյանի վերարտադրության համար: «Մեր հասարակության ողբերգությունն այն է, որ այս ազգակործան պրոցեսին ընդդիմացողները քիչ են: Պառլամենտում Արմեն Սարգսյանին առաջարկում են, ոչ ոք չի ասում՝ բայց ինչի, մեր կուսակցությունից չի»,-այսօր քննարկման ժամանակ ասաց նա:

Վերջինս գտնում է, որ այսօր Հայաստանը պետք է եռար նախագահական ընտրությունների եռուզեռի մեջ, սակայն ՀՀԿ-ի թեթև ձեռքով Հայաստանը զրկվեց նախագահ ընտրելու իրավունքից: «Արմեն Սարգսյանը եկել է, ոչ ոքի մոտ ոչ մի հարց չի առաջացել է: Սա է: Ես մեղադրում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ երկու տարի առաջ ասում էին, որ պառլամենտական համակարգը լավն է, որ դա չէ թիվ մեկ օրակարգը:

Դրան հաջորդեցին ապրիլի 2-ի խայտառակ ընտրությունները, երբ «քաղաքական» համակարգում «մականունավորներն ու գողականներն» ստացան 40 հազար ձայն»,-հավելեց նախկին պատգամավորը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ