23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք էլ ենք ուզում, որ չթանկանա ապրանքը. Վ. Համբարձումյան (տեսանյութ)

«Ակցիզային հարկի փոփոխությունն, այո, գնաճի վրա ազդել է, բայց «Ելքի» նախաձեռնությունը չեմ կարող ասել, թե ինչ կտա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը՝ խոսելով փետրվարի 16-ին խորհրդարանում ընդդիմադիր «Ելք» խմբակցության կողմից հրավիրվելիք արտահերթ նիստի մասին: Հիշեցնենք, որ թեման գնաճն է, ավելի ճիշտ՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որոնցով էլ «Ելքը» պայմանավորում է գնաճը:

«Մենք էլ ենք ուզում, որ չթանկանա ապրանքը, ես որպես հասարակական գործունեությամբ զբաղվող անձ՝ ինձ համար էլ է ցանկալի, որ անձը կարողանա գնել այն ամենն, ինչը ցանկանում է, բայց արդյոք ճիշտ է հարկային քաղաքականությունը փոխել՝ դրա հետ կապված, դա այլ խնդիր է:

Պետական եկամուտների հավաքագրումը պետական ռազմավարության կարևոր բաղադրիչներից է»,-հավելեց Վահագն Համբարձումյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ