15 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2018

Մերձմոսկվայում ինքնաթիռ է կործանվել․ զոհերի թվում հայեր կան /ֆոտո, տեսանյութ/

Նախօրերին ողբերգական ավիավթար է տեղի ունեցել Մերձմոսկվայում։ «Սարատովյան ավիաուղիներ» ընկերւթյան Ան-148 օդանավը, որը Դոմոդեդովո օդանավակայանից իրականացնում էր Մոսկվա-Օրսկ չվերթը, վայր է ընկելմ երձմոսկովյան Ռեմենսկոյ շրջանի Ստեպանովսկոյե գյուղի մոտ։

Ինքնաթիռում եղել է 71 հոգի՝ 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ։ Ցավոք, նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։ 

Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են ինքնաթիռում գտնվողների ցանկը, որից պարզ է դառնում, որ զոհերի թվում հայեր կան։ Նրանցից մեկը ինքնաթիռի անձնակազմից էր՝ երկրորդ օդաչու Սերգեյ Ղամբարյանը։ Մյուս զոհված հայը Վարսիկ Սեւոյանն է։ Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի էր՝ ինքնաթիռի ուղեւորներից։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի վթարի պատճառ է դարձել շարժիչներից մեկի խափանումը։ Ինքնաթիռը կործանվել է օդ բարձրանալուց րոպեներ անց։

Фото НТВ.

Фото НТВ.

Фото НТВ.

Фото НТВ.Фото НТВ.

Фото НТВ.

Фото НТВ.

Фото НТВ.

Фото НТВ.

 

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ