26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դուք ճորտերի ճորտն եք.Սեֆիլյանը դուրս եկավ ափերից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով  դատաքննությունը:

Այսօրվա դատական նիստի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը լքեց նիստերի դահլիճը: Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառեց՝ հեռացնելով դատական նիստերի դահլիճից։

Սեֆիլյանը հայտարարեց, որ առանց Գեւորգ Սաֆարյանի հնարավոր չէ դատական նիստ անցկացնել, դատավորը նշեց, որ Սաֆարյանի նկատմամբ նախորդ նիստին իրավաչափորեն է սանկցիա կիրառվել։

«Դուք դատավոր էլ չեք, ճորտերի ճորտն եք»,-դատավորին դիմեց  Սեֆիլյանը։

 Սեֆիլյանին հետեւեց նաեւ ամբաստանյալ Ներսես Պողոսյանը։ Դատարանը նրա նկատմամբ եւս դատական սանկցիա կիրառեց՝ հեռացնելով նիստերի դահլիճից։ Ամբաստանյալների շահերի պաշտպանները միջնորդեցին իրենց պաշտպանյալներին հնարավորություն տալ լսելու մեղադրական ճառը. դատարանը բավարարեց միջնորդությունը։
Նշենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ