29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Տարոն Մարգարյանը հանդիպել է «Գեհլ Արքիթեքտս» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ

001 (1)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է քաղաքային միջավայրի բարելավման ոլորտում աշխարհահռչակ «Գեհլ Արքիթեքտս» (Gehl Architects) դանիական խորհրդատվական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հենրիեթ Վամբերգի գլխավորած պատվիրակության հետ: Դանիացի մասնագետների այցի նպատակն է տեղում ուսումնասիրել Երևանն ավելի հարմարավետ դարձնելու և քաղաքային պլանավորման հնարավորությունները:

Ներկայացնելով այս հարցում իր մոտեցումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ անհրաժեշտություն կա ունենալ ուղեցույց-կանոնակարգ, որտեղ մանրամասն նշված կլինեն հարմարավետ և գեղեցիկ միջավայր ունենալու բոլոր չափորոշիչները:

«Վերջին տարիներին մենք հստակ քաղաքականություն ենք որդեգրել Երևանը ինչպես բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար առավել հարմարավետ դարձնելու հարցում: Ծրագրային մոտեցման արդյունքում մեզ հաջողվել է այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ իրականացնել: Ակնհայտ է, որ հարմարավետ քաղաք ունենալու համար պետք է լինի հստակ կանոնակարգված մոտեցում ինչպես կառուցապատողների և ներդրողների, այնպես էլ քաղաքային իշխանության համար: Ըստ այդմ, լիահույս եմ, որ մեր մասնագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում, օգտագործելով ձեր բազմամյա միջազգային փորձը, կկարողանանք գտնել ավելի արդյունավետ լուծումներ», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար, «Գեհլ Արքիթեքտս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հենրիեթ Վամբերգն ընդգծել է, որ իրենց ընկերությունը ևս շահագրգիռ է փոխգործակցություն հաստատել Երևանի քաղաքապետարանի հետ ու գործունեություն ծավալել Երևանում: 

«Պարոն քաղաքապետ, նախ շնորհակալ ենք Ձեզ՝ համագործակցության պատրաստակամության համար: Հարմարավետ քաղաք ունենալու և միջավայր ձևավորելու հարցում Ձեր մոտեցումներն իսկապես ողջունելի են և հուսով եմ, որ Ձեր թիմի հետ համատեղ աշխատանքի արդյունքում, մենք կկարողանանք առաջարկել Երևանի քաղաքային միջավայրի պլանավորման այնպիսի լուծումներ, որոնք բոլորի համար ընդունելի կլինեն: Նաև ուզում եմ հատուկ նշել, որ արդեն հասցրել ենք հիանալ Ձեր քաղաքի գեղեցկությամբ ու կարող եմ վստահ ասել, որ Երևանն իսկապես շատ գրավիչ քաղաք է և ունի շատ լավ կառուցվածք, ինչն անչափ կարևոր է լավ հիմքի վրա աշխատանք սկսելու համար», – նշել է Հենրիեթ Վամբերգը:

Հանդիպման շրջանակում դանիացի մասնագետները Երևանի քաղաքապետին ներկայացրել են նաև ընկերության գործունեությունը՝ նշելով, որ Սան Ֆրանցիսկո, Նյու Յորք, Կոպենհագեն, Մոսկվա և աշխարհի ավելի քան 20 խոշոր քաղաքների քաղաքային միջավայրի ուղեցույցի կազմման աշխատանքներն իրականացվել է հենց «Գեհլ Արքիթեքտս» ընկերության կողմից:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ և ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները, որից հետո համատեղ մշակել աշխատանքների առաջնահերթությունն ու ժամանակացույցը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ