26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանի խորհրդականը սպառնացել է կոտրել հույների ձեռուոտը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յիղիթ Բուլութը սպառնացել է կոտրել Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ոտքերը և ձեռքերը, եթե նրանք  համարձակվեն ոտք դնել Էգեյան ծովում գտնվող Քարդակ (հուն.՝ Իմիա) կղզու վրա: Այս կղզին հանդիսանում է վիճելի տարածք Թուրքիայի և Հունաստանի միջև:

«Ցանկացած սպայի,  վարչապետի, կամ էլ նախարարի ոտքերը և ձեռքերը կկոտրենք, եթե հանկարծ համարձակվեն ոտք դնել Քարդակի վրա: Նրանք իրենց մաշկի վրա կզգան մեր զայրույթը ավելի ուժեղ ձևով, քան հիմա այն առկա է Աֆրինում»,- թուրքական «TRT» հեռուստաալիքի եթերով ասել է Էրդողանի խորհրդականը:

Էրդողանի խորհրդականի այս հայտարարությանն արձագանքել է նաև Հունաստանի արտգործնախարարությունը: Վերջինս նշել է, որ այդ խոսքերը չեն նպաստելու թուրք-հունական հարաբերությունների լավացմանը:

Նման կոշտ հայտարարության պատճառ էր հանդիսացել այն փաստը, որ Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե իրենց պաշտպանության նախարարը ծաղկեպսակ էր դրել 1996թ. Էգեյան ծովի ավիաաղետում զոհվածների հիշատակին: Այդ ժամանակ Էգեյան ծով էր ընկել ուղղաթիռ, որի մեջ եղել էին հույն  զինվորներ:

Թեպետ թուրքական կողմը հերքում է, որ  հույն նախարարը կարողացել է մոտենալ կղզուն, սակայն Հունաստանի ռազմածովային ուժերը պնդում են հակառակը և նույնիսկ տեսանյութ են հրապարակել որտեղ երևում է, որ հույն պաշտոնյայի նավը մոտենում է կղզուն:

Հիշեցնենք, որ Իմիա կղզու  հարցում Թուրքիան և Հունաստանը միշտ ունեցել են հակասություններ: Բանն այն է, որ  1932թ. Թուրքիայի և Իտալիայի միջև կնքված պայմանագրով կզղին անցնում է Իտալիային, իսկ հետո՝ Հունաստանին: Թուրքիան մինչ այժմ փորձում է խախտել այդ պայմանագրի կետերը և այդ  կղզին կցել իր տարածքին:

Իմիայում կողմերի միջև առաջին լուրջ բախումը  տեղի է ունեցել 1996 թ., երբ կողմերը մոտ էին միմյանց պատերազմ հայտարարելուն, սակայն իրավիճակը ժամանակավորապես հարթվեց ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ: Եվ Թուրքիան, և Հունաստանը հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամ: 

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ