19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշազադեի կոչն Արցախի խնդրին կրոնական երանգ հաղորդելու անթույլատրելի փորձ է. ՀՀԿ

«Փաշազադեի կոչը մահմեդականներին՝ միավորվել Արցախի հարցի լուծման համար ոչ այլ ինչ է, քան Արցախի խնդրին կրոնական երանգ հաղորդելու անթույլատրելի փորձ»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Բայց սա ձախողված փորձ է, որովհետև արցախյան հիմնահարցը կրոնական երանգ չունի, Արցախյան հիմնահարցում կրոնական երանգ փնտրելը անբարոյականություն է, և դրա վառ ապացույցը Իրանի Իսլամական Հնարապետության հավասարակշռված դիրքորոոշումն է Արցախյան հիմնահարցում»,-ասաց նա:

Է. Շարմազանովը նշեց, որ Իրանի ու այլ երկրների հավասարակշռված մոտեցումը խոսում է մեկ կարևորագույն փաստի մասին, որ Ադրբեջանի հոգևոր ու աշխարհիկ ղեկավարության բոլոր ջանքերը՝ փորձել Արցախյան հիմնահարցին տալ կրոնական երանգ ՝ դատապարտված են անհաջողության: «Արցախի ժողովրդի պայքարը բացառապես մարդու իրավունքների պաշտպանության պայքար է, պայքար է ազատության, անկախության, որը ուշ թե շուտ պսակվելու է հաջողությամբ: Արցախի երկնակամարում պետք է ծածանվի եռագույնը՝ ուզեն Ադրբեջանում, թե չուզեն: Դա է ցույց տալիս պատմությունը»,-ասաց ՀՀԿ խոսնակը:

Հիշեցնենք, որ «Երուսաղեմ. Աստվածային լույսով սրբացված քաղաք» միջազգային համաժողովում, որը տեղի է ունեցել Ստամբուլում, Կովկասի մահմեդականների վարչության (CMC) նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել բոլոր մուսուլմաններին միավորվել՝ հանուն Ղարաբաղի: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ