19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երբ ժամանակը գա, ինքը կասի. Շարմազանովն՝ Արմեն Սարգսյանից

ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում անդրադարձ է եղել ներկուսակցական, ներքաղաքական հարցերի. այս մասին նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք տեղյակ է՝ ինչ որոշման է հանգելու նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանը, ինչին Շարմազանովն արձագանքեց. «Երբ ժամանակը գա, ինքը կասի, դեռևս, ինչքան ես տեղյակ եմ, բոլոր քաղաքական ուժերի հետ հանդիպումները չեն ավարտվել: Երբ կլինեն բոլոր հանդիպումները, մեր կուսակցության ղեկավարի հետ հանդիպում կլինի, երկուստեք որոշումը, կարծում եմ, կկայացվի:

Մենք մեր կարծիքն ասել ենք քվեարկությամբ. մենք գտնում ենք, որ նա այն պետական-քաղաքական գործիչն է, որ ի զորու է լուծել իր առջև դրված խնդիրները՝ երկրի զարգացման համար»:

Շարմազանովը հավելեց. «Մեզ համար Արմեն Սարգսյանի ցանկացած որոշում ընդունելի կլինի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ