29 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2020
KFC

Խոսքը սև փողերի մասին չէ

ap.thumb

Օրերս  Bloomberg-ը  գրեց՝ ուսաստանաբնակ հայտնի  գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) ընդգրկվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած  «Կրեմլյան զեկույց»-ում:  Այս  զեկույցում ներառվել են   այն անձանց անունները, որոնք նկատմամբ առաջիկայում կարող են պատժամիջոցներ կիրառվել։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման  ընթացքում անդրադառնալով   այս թեմային՝    ասաց՝ այս  ցուցակը հետաքրքիր չէ, որովհետև վերցրել են «Ֆորբսում» ընդգրկված միլիարդատերերին և   ու նրանց նեռառվել տվյալ ցուցակում։

«Եթե սև փողերի  համար ներառած լինեին այդ ցուցակում,  ապա  պետք է մեղադրանք ներկայացրած լինեին, ասեին ինչի համար է»,- ասաց նա: 

Ըստ Արամ Սարգսյանի՝ Թրամփը խելացի քաղաքականություն է վարում։

«Բացի այդ՝ պետք է աեմ՝ այս հայազգի երեք անձանցից Գալիցկին կապ չունի Հայաստանի հետ, զուտ ռուսաստանցի գործարար է, Խաչատուրովը «Ռոսգոսստրախ»–ի սեփականտերն է,  ով  ՀՀ-ում ներկայացված է, բայց առանձնապես ոչ մի բանի հետ կապ չունի: Այստեղ մեծ չափով ներկայացված է Սամվել  Կարապետյանը, ով կայացած գործարար է, հաստատվել է, և շարունակելու է իր գործը»,– ասաց  բանախոսը։

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ